Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե Ռուսլան Մուրթազովը հաղթեր, Ադրբեջանն այդ դեպքո՞ւմ էլ կհրաժարվեր նրան ճանաչել

Մայիս 14,2016 15:00

Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում Ընդհանուր մենամարտերի OFS 8 մրցամարտում Ալբերտ Ղազարյանի հաղթանակից հետո Haqqin.az-ի մարզական մեկնաբան Ռասիմ Հուսեյնզադեն շտապել է գրել, թե Ադրբեջանում Ռուսլան Մուրթազով անունով մարզիկի չեն ճանաչում, որ նա դաղստանցի է, որ հավանաբար պատանի հասակում մարզվել է Ադրբեջանի ֆեդերացիաներից մեկում եւ չհամապատասխանելով պահանջներին՝ վերադարձել է տուն, իսկ ադրբեջանական անձնագիրը, հնարավոր է, մնացել է մոտը:

Հոդվածագիրը նաեւ նշել է, թե հայերն են Մուրթազովին պեղել, նրան, հավանաբար, փող տվել ու Ադրբեջանի դրոշով բերել ութանկյուն, որ մարտից առաջ մարտահրավերի տեսանյութն էլ հայերն են նկարել եւ որ OFS-ին անլուրջ մրցում է:
Ակամա հարցեր են առաջանում հոդվածագրին: Հետաքրքիր է, եթե Մուրթազովը հաղթեր, իրենք այդ ժամանակ է՞լ էին հրաժարվելու նրան ադրբեջանցի ճանաչելուց, թե՞ կհերոսացնեին: Գուցե, Ալիեւը նրան մեդալ էլ տար:

Մարզական մեկնաբանը «վրիպել է», որ OFS-ում նշանակված մարտի օրվանից 20-25 օր առաջ պաշտոնական կայքում հրապարակվում են մրցակիցների անուններն ու այն երկրները, որոնք նրանք ներկայացնում են ու դա տարածվում է համացանցում: Այդ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանում նախապես չիմացան, որ ինչ-որ մի դաղստանցի պատրաստվում է իրենց երկրի անունից ու դրոշի ներքո ռինգ մտնել, ու դեմը չառան:
Ասվում է, թե Մուրթազովը, հավանաբար, պատանի տարիքում է Ադրբեջանի ֆեդերացիաներից մեկում մարզվել ու չհամապատասխանելով պահանջներին՝ տուն վերադարձել եւ անձնագիրը մնացել է մոտը: Ինչ է՝ Ադրբեջանում պատանիներին է՞լ են անձնագիր տալիս:

_7-1-2
Հոդվածում նշվում է, թե հայերն են Մուրթազովին փողով բերել մենամարտի ու տեսանյութն էլ հայերն են նկարել: Այդ դեպքում, հայերը նաեւ դահլիճում ներկա եղած բազմաթիվ ադրբեջանցիներին է՞լ էին փողով բերել:

Եվ վերջում. Ռասիմ Հուսեյնզադեն գրում է, թե OFS-ի մրցումները լուրջ չեն եւ դա հայերի կազմակերպած շոուն էր: Մարզական մեկնաբանը պետք է տեղյակ լիներ, որ OFS մենամարտերում հանդես են եկել Ընդհանուր մենամարտերի գրեթե բոլոր չեմպիոններն ու աստղերը: Երկրորդ. եթե OFS-ն իսկապես լուրջ մրցում չէ, ապա ո՞ր կազմակերպիչը հսկայական գումարներով կվարձակալեր «Լուժնիկի» մարզահամալիրի դահլիճը, ոչ պակաս մեծ փողերով կհրավիրեր հանրահայտ հաղորդավարին, ուղիղ հեռարձակմամբ մրցաշարն ամբողջությամբ եթեր կհեռարձակեր ռուսական հայտնի «ըՏՍր ՁԹ» հեռուստաալիքով ու նաեւ մի քանի զույգերի, այդ թվում՝ նաեւ Թուրքիայի ներկայացուցչի, կհրավիրեր ու մի բան էլ՝ հաղթողներին դրամական մրցանակներ կտար: Ընդամենը ադրբեջանցու նկատմամբ «ցուցադրական հաղթանակի» համար այդպիսի «թատրոն» կազմակերպել ու այդքան փող ծախսել, հաստատ, չարժեր:

Եվ վերջում էլ այս լուսանկարը՝ հատուկ Ռասիմ Հուսեյնովի համար:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031