Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմքը խնամեք նաեւ անուշաջրի միջոցով

Մայիս 14,2016 13:30

Դեմքի մաշկի մաքրման, փափկեցման, սնուցման համար երբեմն կարելի է օգտագործել տարատեսակ  անուշաջրեր: Դրանք կարող են լինել սպիրտային եւ ոչ սպիրտային: Տնային պայմաններում մեղրով անուշաջուր պատրաստելու համար առաջարկում են հետեւյալ բաղադրատոմսերը.

Զգայուն, գրգռվող, լայնացած մազանոթներով մաշկի համար  վերցնել 1 ճաշի գդալ մանրացրած մաղադանոս կամ սամիթ, չորացրած կամ թարմ վարդի թերթիկներ, լցնել 2 բաժակ տաք ջուր եւ 1 թեյի գդալ մեղր: Թրմել գոլ վիճակում, քամել եւ լվանալ երեսը կամ թրջոց դնել:

Տոնուսը բարձրացնող վարդամեղրային անուշաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է նախ վարդի թերթիկներից պատրաստել թուրմ` 2 ճաշի գդալ մանր կտրատած վարդի թերթիկների վրան լցնել 1 բաժակ տաք ջուր, թրմել 20-30 րոպե, սառեցնել եւ քամել: Վարդի թուրմին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, 50 միլիգրամ 50 տոկոսանոց սպիրտ եւ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ: Անուշաջուրը պահել սառնարանում: Այս տարբերակը նախատեսված է դեմքի մաշկի բոլոր տեսակների համար:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031