Նրանք խոպան են գնում ծանոթ-հարազատների միջոցով
Նախկինում Տավուշի մարզից Ռուսաստանի Դաշնություն սեզոնային արտագնա աշխատանքի էին մեկնում միայն տղամարդիկ: Նրանք մի քանի ամիս կամ մինչեւ կես տարի աշխատում էին Ռուսաստանում, աշնանը ետ վերադառնում սահմանամերձ մարզ: Վերջերս Տավուշից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների մեջ լինում են նաեւ կանայք: Նրանք այդ երկրում աշխատում են հացի արտադրամասերում, սրճարաններում, սննդի փաթեթավորման ձեռնարկություններում եւ այլն: Ինչպես մեզ հայտնեցին արտագնա աշխատանքի մեկնող տավուշցի կանայք, իրենք Ռուսաստանի Դաշնությունում աշխատանք են գտնում հիմնականում իրենց բարեկամների, ազգականների միջոցով, աշխատանքի վայրում հաճախ աշխատում են նրանց կողքին: Չնայած Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տավուշցի կանանց թիվը մեծ չէ, սակայն նրանց քանակը տարեցտարի ավելանալու միտում ունի:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
С 2010 года я тоже еду на заработку,и поверьте это не легко. В доли от семьи, от родных и от родной земли. Политика верхушек убивает честь и достоинство простого города. Опомнитесь! Можно думать и о простой народе,Бог всё видеть и придёт час расплаты. Господа высоко поставленные чиновники и так далее, у вас самая нищая душа на планете…