Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից այսօր Ամերիկյան համալսարանի ուսանողները հետաքրրքվեցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը լայնամսշտաբ պատերազմական գործողություններ սկսեց հենց ապրիլին:
Ի պատասխան՝ ՊՆ խոսնակն ասաց, որ նախորդ տարիներին Ադրբեջանը մեծ քանակությամբ նոր զինտեխնիկա էր ձեռք բերել, արդիականացրել զինված ուժերն ու գուցե որոշակի հաշվարկ էր կատարել, որ այս իրավիճակը գուցե ավելի նպաստավոր է, քան կարող է լինել հետո. «Մինչեւ 2014 թվականը դիվերսիոն գործողություններ էին անում, 2014-ից սկսած շեշտը դրեցին ակտիվ դիվերսիոն գործողությունների վրա, հետո անցան սադրանքի նոր մակարդակի՝ կիրառելով հրետանային միջոցներ: Ամեն անգամ այս ծավալներն ու միջոցները մեծացնելով՝ նույն խնդիրը ունեն՝ հաղթանակներ տանել:
Բայց այս անգամ չհասնելով հաջողության՝ միգուցե ոչինչ չմնաց, քան գնալ լայնամասշտաբ քայլերի»:
Պարոն Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ աշխարհում ու ԼՂ կոնֆլիկտի պատմության մեջ առաջին անգամ էին կիրառվում ԱԹՍ անօդաչու սարքերը, որոնք ապրիլյան պատերազմում գործի դրեց Ադրբեջանը. «Բայց բացի քաղաքացիական ավտոբոսուից ռազմական որեւէ օբյեկտի չեն վնասել: Տասից ավելի սարքեր են կիրառել այս մոդելով: ՀՀ հակաօդայինները հասել են հաջողությունների, մոտ տասնչորս սարք է չեզոքացվել»:
Կարդացեք նաև
Ուսանողների մեկ այլ հարց էլ վերաբերում էր ադրբեջանական կողմին անհրաժեշտ հակահարված չտալու քննադատությանը: Հարցը բարձրացրած ուսանողը, հղում արեց ԼՂ պատգամավոր Վիտալի Բալասանյանի ասածներին, թե հակահարված պետք է տանք, որ կանխենք հետագա հարձակումները:
Ի պատասխան Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն առաջարկեց նման կարգի որոշումները թողնել ռազմաքաղաքական ղեկավարությանը, որը, ըստ պարոն Հովհաննիսյանի, ապացուցեց, որ անվտանգության ապահովման հարցերում ճիշտ է. « ՀՀ եւ ԼՂ անվտանգության համակարգը ապացուցել է իր ճշմարտացիությունը, իսկ դա երկարատեւ ու տաժանակիր աշխատանքի արդյունք է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արծրուն Հովհաննիսյան ավելի լավ է գնաս առաջին գիծ և որպես զինվորական ծառայությունդ այնտեղ անցկացնես ու ոչ թե հեռուստաշոուներ անես:Քո գործը սազական է որևէ լրագրող աղջկա:
Այնպես , որքեզ սպասում ենք խրամատներում:Ուրիշները պարտավոր չեն քո փողարեն ծառայեն ,դու էլ՝ ջիպեր քշես ու որսորդությամբ զբզղվես:Կրակել եթե գիտես , արի թուքի վրա կրակի:
ԼՂ կոնֆլիկտի պատմության մեջ առաջին անգամ էին կիրառվում ԱԹՍ անօդաչու սարքերը, որոնք ապրիլյան պատերազմում գործի դրեց Ադրբեջանը. «Բայց բացի քաղաքացիական ավտոբոսուից ռազմական որեւէ օբյեկտի չեն վնասել: Տասից ավելի սարքեր են կիրառել այս մոդելով: ՀՀ հակաօդայինները հասել են հաջողությունների, մոտ տասնչորս սարք է չեզոքացվել»:
Տվյաները իրականությանը չի հաապտասխանում,ընդամենը 2 ԱԹՍ է չեզոքացվել:
Որպիսի պահպնվի Սերժի աթոռը,օգտագոծվում է նույն Ազերի քաղաքական ոճը,ամեն գնով պահպանել կառավարությունը «ՍՈՒՏԻ» տվյալներ լցնել ժողովրդի գլուխը:
Հիմիկվա ժողովուրդ ապուշ չի որ հավատա նման սուտի հայտարարություններին: