Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղեդ խելք ունենար, չէր գնա զոհվի». Ադրբեջանում զոհված զինվորի հորը փող չեն տվել

Մայիս 13,2016 22:20

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Razm.info-ի ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը պատմեց, թե Ադրբեջանում ինչպես են վարվել զոհված զինծառայողի հոր հետ, երբ վերջինս խնդրել է իրեն օգնել որդու հետմահու թոշակի հարցով: Նրա խոսքերով՝ «Զոհված զինվորներից մեկի ծնողը բողոքել է, ասում է՝ դիմեցի մեր շրջանային ղեկավարություն՝ ադմինիստրացիա, ասեցին՝ տղեդ խելք ունենար, չէր գնա ու չէր զոհվի: Նենց որ, մենք ոչ կարանք դասավորենք, ոչ էլ փող տանք»:

Տարոն Հովհաննիսյան

Տարոն Հովհաննիսյան

Մեր զարմանքին՝ այդ զինվորի հայրը չի՞ բողոքել, ի՞նչ քայլերի է դիմել՝ նա պատասխանեց. «Բողոքում էր, ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկն էլ տարածել էր դա: Միգուցե բողոքելուց հետո ինչ-որ բան արվի, բայց հաշվի պետք է առնել, որ որ ոչ բոլորն են ռիսկ անում բողոքել: Այդ մարդը Բինայից էր՝ Բաքվի շրջաններից: Մնացել են առանց գործ, առանց տուն: Աշխատանքի տեղն էլ փակել էին, դիմել է ադմինիստրացիա, ասել էին՝ եթե տղեդ խելք ունենար, չէր գնա, չէր զոհվի, միակ տղեդ էր, կմնար ու քեզ կպահեր»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանո՞ւմ էլ են միակ զավակին տանում առաջնագիծ, օրենքներն այդ առումով տարբերվո՞ւմ են մեզ մոտ գործող օրենքներից՝ Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոցի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Այնտեղ բանակից ազատվողների թիվն ավելի մեծ է: Մարդկային ռեսուրս շատ ունեն, ավելի հեշտ է ազատվելը: Իրենց մոտ Բաքվից շատ քիչ են առաջնագիծ գնում: Մեզ մոտ Երեւանից լիքը մարդ «Եղնիկներում» է ծառայում, Հորադիզ եւ այլն, իսկ իրենց մոտ Բաքվից, որ 2 մլն-անոց քաղաք է, շատ քիչ են գնում: Դրա համար Բաքվից կորուստներ համարյա չկան: Լուր եղավ, որ զոհվածների մեջ բուհեր ավարտածներ կան, ինչը նշանակում է, որ մերոնք խորքում են իրենց խփել, իրենք առաջին գծում չեն եղել: Հյուսիսային հատվածում շփման գծի հիմնականում լեռնային ժողովուրդներն են, սարեցիներ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031