Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր  Բաղդասարյանն՝  ընդդեմ Արա Աբրահամյանի

Մայիս 13,2016 21:25

Մայիսի 11-ին  Իջեւանում կայացավ «Ազգային միասնություն» շարժման Տավուշի մարզային կառույցի ժողովը: Այն վարում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը:

Ներկաները հարցեր ուղղեցին Արամ Սարգսյանին: Իջեւան քաղաքի բնակիչ Դավիթ Սահակյանի  հարցն  առնչվում էր Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված «Հայկական վերածնունդ» շարժման հետ  Ազգային միասնություն շարժման հնարավոր համագործակցությանը:  Արամ Գասպարիչն այդ առթիվ ասաց. «Արթուր Բաղդասարյանը ժամանակին, մի 20 տարի առաջ, երբ  տղան փոքր երեխա էր , ինքը խնդրել է, որ Արա Աբրահամյանը դառնա այդ  երեխայի քավորը: Նա էլ համաձայնվել է:  Հետո եկավ,  հասավ, այդ տղան մեծացավ, հիմա հարսանիք արեց, քավորն  իր պարտականությունը կատարեց: Հետո սկսվեց հետեւյալ կոմպանիան, որ  Արթուր Բաղդասարյանը ամենատարբեր  տեղերում  արտահայտվում էր հետեւյալ կերպ՝ այո, մենք միասին ենք, մենք գնալու ենք քաղաքական առումով եւ այլն եւ այլն, օգտագործելով այդ   քավոր-սանիկ հարաբերությունները: Արա Աբրահամյանն իր պարկեշտությունից ելնելով ՝որեւէ կերպ չհերքեց դա:

Բայց,  երբ այդ ամեն ինչը  սահմանն անցավ, ստիպված եղանք  ասելու, որ նա իր ճանապարհն  ունի, Արա Աբրահամյանն՝ իր ճանապարհը, քաղաքական տեսանկյունից: Հիմա, որպեսզի ավելի պարզ լինի ձեզ,  դուք ինքներդ տրամաբանեք՝ եթե Արթուր Բաղդասարյանը պատրաստվում էր միասին գնալ քաղաքական կոմպանիայով եւ  նույն նպատակին ծառայելու, արդյո՞ք նա պետք է Մոսկվայում ժողով կազմակերպեր եւ ստեղծեր իբր համառուսաստանյան նոր  հայկական հասարակական կազմակերպություն: Եթե կա Ռուսաստանի հայերի միությունը, որ ղեկավարում է Արա Աբրահամյանը, էլ ինչո՞ւ ես զուգահեռ մի հատ էլ նոր   կառույց ձեւավորում: Սրանով հարցը փակվեց: Պա՞րզ է, չէ՞, որ  արդեն  միասնականության մասին խոսել  անիմաստ է:  Հիմա շուտով գրասենյակ կբացեն:  Որեւէ մեկը  հարցրե՞ց՝ հարգելիս, դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, Ռուսաստանում ո՞նց ես  հասարակական կազմակեպություն, շարժում սկսում: Արա Աբրահամյանը Ռուսաստանի քաղաքացի է,  նաեւ՝ Հայաստանի հանրապետություն քաղաքացի: Ես կարծում եմ, որ հարցը պետք է  ձեզ պարզ լինի, որ (համագործակցության) որեւէ հնարավորություն չկա»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031