Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցից դուրս չեկավ. երթը նորից գնաց Բաղրամյան 26 (Տեսանյութ)

Մայիս 13,2016 21:19

«Ազգային ժողովում օրենքները գրվում են օլիգարխների համար, ինչպես միլիոնների ատկատներ անել, ինչպես Միխայիլ Բաղդասարովին արտոնություն տալ»,-կառավարական ամառանոցի առջեւ ասում էին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները, որոնք երթով Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից շարժվեցին դեպի կառավարական ամառանոցներ:

Տեղ հասնելուն պես երթի կազմակերպիչները նախագահ Սերժ Սարգսյանին դուրս հրավիրեցին` «երեսին ասելու, թե ժողովուրդն ինչ է մտածում իշխանությունների մասին»:

Նաեւ պահանջեցին, որ այն «միլիոնավոր դոլարները, որոնք թալանվել են այսքան տարիների ընթացքում»՝ վերադարձվեն բյուջե, որպեսզի բանակի համար զենք գնվի, իսկ իրենք էլ պաշտոններից հեռանան, քանի որ պաշտոնի են եկել «կեղծված ընտրություններով, Մարտի մեկի զոհերի արյան գնով»:

zinvori masin plakat

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ակցիայի կազմակերպիչները հորդորեցին նախագահին դուրս կանչել եւ նրան դրա համար 10-15 րոպե ժամանակ տվեցին: Խոստացան, որ, եթե Օսիպյանը քաղաքացիների պահանջը չկատարի` որոշում կկայացնեն անհնազանդությունների դիմել:

Վալերի Օսիպյանը սակայն պատասխան ելույթ ունեցավ` ասելով, որ ոստիկանների նպատակը քաղաքացիներին բերման ենթարկելը չէ, խաղաղ ակցիային խոչընդոտելը չէ, բայց, եթե նրանք օրենքին հակառակ գործողություններ անեն, ստիպված կլինեն օրենքի ուժով հարցը լուծել:

valeri osipyan vostikanner

«Նոր Հայաստան» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը պատասխան պահանջեց, թե ինչո՞ւ են 105 զինվորներ զոհվել, թե ինչո՞ւ բանակի սպառազինության եւ մնացած հարցերի համար պատասխանատուները չեն պատժվում եւ շարունակում են հանգիստ պաշտոնավարել. «Ժողովրդի առաջ մեկդ տղամարդկություն ունեցեք պատասխանեք: Ես իմ անունից խոստանում եմ, երբ հաջորդ անգամ գամ հայ զինվորին աջակցության ակցիային, չեմ գա խաղաղությամբ կանգնեմ, որ Սերժ Սարգսյանը կամ այլ մեկը, որը Մարտի մեկի արյան գնով զավթել է այս երկրի իշանությունը, հիմի էլ իր ախպեր Ալիեւի հետ թափում է 18-20 տարեկան հայ զինվորի արյունը հետո էլ Միխայիլ Բաղդասարովների ու եսիմ ում պարտքերը ներում»:

ekmalyan 4-16

Նախագահն այդպես էլ կառավարական ամառանոցից դուրս չեկավ, եւ ակցիայի մասնակիցները կրկին հետ դարձան Բաղրամյան 26, որտեղ էլ երթն ավարտեցին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031