Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստանը» վերսկսում է Ազատության հրապարակում ասուլիսները, ինչպես նաև դիտարկում է հանրահավաք անցկացնելու հարցը

Մայիս 13,2016 19:02

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը Կարգավորման գործընթացից Արցախին դուրս թողնելու վտանգի մասին

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքի և դրա հետագա զարգացումների վերաբերյալ Սերժ Սարգսյանի վարչախումբը որդեգրել է համազգային ներուժի մոբիլիզացիայից խուսափելու և մեր ժողովրդին ու Արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող միջազգային սուբյեկտներին մոլորեցնելու գործելաոճ՝ որպես միակ նպատակ ունենալով հայության շահերի հաշվին երկարաձգելու իր իշխանությունը:

Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ ս.թ. մայիսի 16-ին Վիեննայում կազմակերպվող հայ-ադրբեջանական հանդիպումը առաջին անգամ տեղի է ունենում Ադրբեջանի կողմից 1994 թ. հրադադարի եռակողմ համաձայնագիրը փաստացի չեղյալ հայտարարելու պայմաններում, ինչը կարող է ծառայել Արցախին կարգավորման գործընթացից դուրս թողնելու ադրբեջանական դավադրությանը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, հաշվի առնելով ազգային անվտանգությանն սպառնացող վտանգները չեզոքացնելու համար ներքին և արտաքին լսարանին ճշմարտությունը ներկայացնելու կարևորությունը, 2016 թ. մայիսի 16-ից վերսկսում է Ազատության հրապարակում մամուլի ասուլիսները, ինչպես նաև դիտարկում է առաջիկա օրերին հանրահավաք անցկացնելու հարցը:

Զուգահեռաբար՝ մենք նախատեսում ենք նաև հանդիպումներ կազմակերպել դիվանագիտական առաքելություների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր տեսակետները ներկայացնելու նպատակով:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ուֆ, ինչ լաւ…

    երբեք չէի երեվակայեր թէ կարող եմ մի օր ել այս իւրայատուկ անհեթեթութեան մասին լուր տեսնել… սփոփանքով

    որովհետեւ անոր վերսկսիլը նշան է թէ կեանքը վերադառնում է նորմալի. այսինքն… Հայաստանի «նորմալ»ին…

    ամէն անձ՝ իր գործի՛ն,
    ոնց որ այսօր գրել է իմաստուն Խմբագիրը

    բարիով

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031