Այս պահին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկից շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ, որտեղ ապրում են բարձրաստիճան պաշտոնյաներ:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթի մասնակիցների հետ նախապես պայմանավորվածություն ձեռք բերեց, որ չնայած նրան, որ երթն անօրինական է, ոստիկանների թույլտվությամբ կարող են շարունակել երթը, բայց պայմանով՝ ձախ մայթով պետք է քայլեն:
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության երթին միացան նաեւ իրացման գոտու բնակիչները, մասնավորապես Եկմալյան փողոցի այն բնակիչները, որոնց տներն արդեն 10 տարուց ավելի է` քանդել են, սակայն մինչ օրս նրանց բնակարան չեն հատկացրել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ