Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովն արտագնա նիստ է անցկացրել  Հայաստանի հանրային հեռուստաընկերության շենքում

Մայիս 13,2016 18:45

Հանձնաժողովի անդամները լսել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի ամենամյա հաղորդումը՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության 2015 թվականի գործունեության վերաբերյալ:

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ: Արտագնա նիստն անցկացվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության շենքում: Մինչ ամենամյա հաղորդումը լսելը ՀՀ ԱԺ պատգամավորները շրջել են տարածքում, ծանոթացել կատարվող բարեփոխումներին, իրականացվող շինարարական աշխատանքներին:

Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ հանձնաժողովի անդամները լսել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի ամենամյա հաղորդումը՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության 2015 թվականի գործունեության վերաբերյալ: Հաղորդումը ներկայացրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը:

AJ-handznajogov

Տիկին Գրիգորյանը պատգամավորներին ներկայացրել է Հանրային հեռուստաընկերության 2015 թվականի գործունեության նպատակներն ու խնդիրները, հաշվետու տարում իրականացված ծրագրերը, տեխնիկական վերազինմանը եւ հեռուստահաղորդումների հեռարձակմանն առնչվող հարցերը: Նա անդրադարձել է նաեւ Հանրային հեռուստատեսության եւ Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆինանսատնտեսական գործունեությանը եւ ծախսերին, խոսել է շենքերի եւ շինությունների հիմնանորոգման աշխատանքների մասին:

Հաղորդման ավարտից հետո Ռուբեն Ջաղինյանը եւ Մարգարիտա Գրիգորյանը մանրամասն պատասխանել են ԱԺ պատգամավորներին մտահոգող հարցերին: Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ հաջորդ հաղորդումը ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: Նա նշել է, որ 2015 թվականին ՀՀ-ում գործել են 95 հեռուստաընկերություն եւ 18 ռադիոընկերություն: 2015 թվականի ընթացքում հանձնաժողովը ՀՀ քաղաքացիներից ստացել է 754 գրություն եւ 6 դիմում-բողոք՝ կազմակերպություններից: Տուգանք է կիրառվել կաբելային հեռարձակում իրականացնող չորս ընկերությունների նկատմամբ: Հաշվետու տարում կատարված աշխատանքը, ընթացիկ խնդիրներն ու ծրագրերը ներկայացնելուց հետո Գագիկ Բունիաթյանը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին: Հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031