Լրահոս
Օրվա լրահոսը

Տ. Ուրիխանյանի բաց դիմումը ՀՀ Ոստիկանապետին և հայտարարությունը ցուցմունքի վերաբերյալ

Մայիս 13,2016 18:18

Հարգելի պարոն ոստիկանապետ, շորթման մեղադրանքով Analitik.am կայքի տնօրենի ձերբակալությունից, քրեական գործ հարուցելուց և կալանավորելուց հետո տեղեկատվական դաշտում ստոր ու ագրեսիվ արշավ է սկսվել մեր երկրում կարգով, օրենքով, իրավապահների ու դատական համակարգի միջոցով բոլոր խնդիրները լուծելու կողմնակիցների դեմ: Գիտեմ, որ համամիտ եք՝ բոլոր խնդիրները, վեճերը պիտի լուծվեն օրինական ճանապարհով, հանցագործներով պիտի զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե լծակային, թիկնազորային, փողային կամ այլ ազդեցություն ունեցողները:

Ապավինելով երկրում կարգ, կանոն և օրինականություն հաստատելու Ձեր ցանկությանն ու գործողություններին՝ բևեռում եմ Ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ սոցիալական ցանցերում ոստիկանության անունից հանդես եկող, ոստիկանության քարոզչական տարրերի տպավորություն ստեղծող, ըստ մամուլի՝ ոստիկանության համակարգի որոշ աշխատակիցների հետ առնչություն ունեցող էջեր կամ առանձին կայքեր իրականացնում են օրինական դաշտում գործելու դեմ ստոր ու կեղտոտ հակաքարոզչություն:

Խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել բացահայտելու համար այդ մարդկանց, եթե այդպիսիք իրականում առնչություն ունեն համակարգի հետ:

Սույն բաց դիմումի հետ մեկտեղ տարածում եմ նաև հայտարարությունս այն մասին, որ որոշում եմ կայացրել վաղը ցուցմունք տալու ՀՔԾ-ում «Անալիտիկ»-ի գործով, քանի որ ձեռք եմ բերել ինձ համար բավարար ու համոզիչ ապացույցներ առ այն, որ հիշյալ գործին առնչվում են կոնկրետ բարձրաստիճան պատվիրատուներ և հովանավորներ:

 

ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031