Ադրբեջանական զինուժի կողմից արկակոծության հետևանքով Մարտունու շրջանի Ներքին Ճարտար համայնքում բեկորային վիրավորում ստացած 12-ամյա Վարդան Անդրեասյանն ապաքինման փուլում է:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Մեսրոպ Մարգարյանը և հավելել, որ Վարդանի առողջական վիճակը բավարար է:
«Հենակների օգնությամբ ազատ քայլում է:Երկուշաբթի Վարդանը դուրս կգրվի»,-ասել է Մ. Մարգարյանը:
Մեր այն հարցին, թե ինչպես է իրեն զգում 11-ամյա Գևորգ Գրիգորյանն, ով արդեն դուրս է գրվել, բժիշկը պատասխանեց, որ երեխան արդեն առանց հենակների է քայլում և նրա հետ ամեն ինչ կարգին է:
Նյութի մանրամասները կարդացեք Artsakhpress.am–ի կայքում