Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ենք տերը մեր երկրի». երթ դեպի Բաղրամյան 26. ուղիղ միացում

Մայիս 13,2016 18:20

Այսօր բողոքի երթ է կազմակերպել «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը, որի պահանջներն են՝

1. Պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով:

2. Աշխատանքից ազատել ԱԳՆ նախարար Էդուարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից:

3. ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը:

4. Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար, այդ թվում՝ Սերժ Սարգսյան, Սաշիկ Սարգսյան, Միքայել Մինասյան, Հովիկ Աբրահամյան, Վլադիմիր Գասպարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան, Գագիկ Բեգլարյան, Երվանդ Զախարյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան, Նավասարդ Կճոյան, Գագին Բ կաթողիկոս, Դավիթ Հարությունյան, Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան, Միքայել Հարությունյան, Տիգրան Սարգսյան, Անդրանիկ Մանուկյան, Սամվել Մայրապետյան, Արմեն Գևորգյան, Տարոն Մարգարյան, Վարդան Այվազյան, Աղվան Հովսեփյան, Ֆլեշի Բարսեղ, Նարեկ Սարգսյան, Հերմինե Նաղդալյան, Արամ Հարությունյան, Սուրիկ Խաչատրյան, Հրանուշ Հակոբյան, Արթուր Ջավադյան, Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ջհանգիրյան, Գորիկ Հակոբյան, Գալուստ Սահակյան, Արման Սահակյան, Գագիկ Հարությունյան, Ռոբերտ Նազարյան, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան, Աշոտ Աղաբաբյան, Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Արա Բաբլոյան, Արթուր Բաղդասարյան, Լյովա Խաչատրյան, Կարեն Կարապետյան, Սամվել Նիկոյան, Հովհաննես Սահակյան, Սերգո Կարապետյան, Դավիթ Լոքյան, Յուրի Խաչատուրով, Միհրան Պողոսյան, Հայկազ Բաղմանյան, Հովհաննես Հովսեփյան, Տիգրան Մուկուչյան, Սամվել Ֆարմանյան, Միկա Բաղդասարով և ուրիշներ (ընդհանուր 1 մլրդ ԱՄՆ դոլար):

Հավաքագրված դրամական միջոցները պետք է մուտքագրվեն պետբյուջեի հատուկ հաշվեհամարին և դրանց ծախսումը իրականացվի հանրային վերահսկողության խորհրդի կողմից:

5. Պահանջում ենք ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպանել ստատուս քվոն, բացառել տարածքային որևէ զիջումները և խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ: Այս պահանջը կատարումը մշտապես վերահսկվելու է մեր կողմից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031