Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի դպրոցի դասասենյակներից մեկը կանվանակոչվի ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, դպրոցի շրջանավարտ Միշա Աղաջանյանի անունով: Կսահմանվի նաեւ հերոսի անվան կրթաթոշակ, որը կտրվի դպրոցական խորհրդի որոշմամբ լավագույնը ճանաչված աշակերտին:
Նախաձեռնության իրականացման ընթացքի քննարկման նպատակով համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանին մայիսի 13-ին ընդունեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ով իր պատրաստակամությունը հայտնեց բարեգործական ձեռնարկի իրականացմանը աջակցելու համար:
Արագածոտնի մարզպետարան