Մայիսի 13-ին դեպի Արցախ ուղեւորվեց Արագածոտնի մարզի բժիշկների հերթական խումբը: Վիրաբույժ, վնասվածքաբան, այլ ուղղվածության մասնագետներ ընդգրկող խումբն իր հետ վերցրել է նաեւ դեղամիջոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Բժիշկները փոխարինելու են Արցախում գտնվող մարզի բժիշկների նախորդ խմբին, որն այնտեղ աշխատում է արդեն 10 օր:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ մարզի բժշկական կենտրոնների բժիշկների խմբերը, հերթափոխելով մեկմեկու, շուրջ 15 օր է, ինչ իրենց մասնագիտական օժանդակությունն են ցուցաբերում Արցախում գտնվող Արագածոտնի կամավորներին, ինչպես նաեւ զինծառայողներին: Սա մեկն է այն նախաձեռնություններից, որ իրականացնում է մարզը` հօգուտ Արցախի:
Արագածոտնի մարզպետարան