Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս ավան եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:
Քննարկվել են ավանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով Մատաղիսին հասցված վնասների վերացմանը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն, ըստ ամենայնի, աջակցելու է ավանին եւ նրա բնակիչներին՝ կարեւորելով վերջիններիս հաստատակամությունն ապրել եւ արարել հայրենի բնակավայրում:
Կարդացեք նաև
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ