«Փողոցների եւ այլ օբյեկտների վերանվանում եւ անվանում» նախաձեռնության անդամ, ծրագրավորող Տիգրան Մարտիրոսյանը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ Լենինգրադյան-Իսակով փողոցներին հարող պողոտան Մոնթեի անունով անվանակոչելու համար, սակայն բացասական պատասխան է ստացել:
«Ասել են, քանի որ այդ փողոցը բնակելի չի լինելու, մարդկանց անձնագրերի մեջ չի նշվելու հասցեն, նպատակահարմար չեն գտել եւ մերժել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տիգրան Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ «գուգլ մեփը» փողոցը ցույց է տալիս Մոնթեի անունով:
Իսկ ինչ վերաբերում է օրերս հայտնված այն ցուցանակին, որտեղ գրված էր նաեւ Մոնթեի պողոտա անունը, Տիգրան Մարտիրոսյանի խոսքերով, հավանաբար վահանակ պատրաստողներն են շփոթել եւ ցուցանակի վրա գրել նաեւ Մոնթի պողոտա անունը, ինչը հետո փակեցին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ