Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մալթացի փորձագետ. «Դու Ֆեյսբուքում կարող ես ասել զզվում եմ սրանից, բայց մշակույթը զգացմունքներով չի կառավարվում»

Մայիս 13,2016 17:10

Եվրոպական միության Արեւելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում Հայաստանում էր Մալթայի Արվեստների ռազմավարության խորհրդի ղեկավար Թոնի Աթարդը:

Մայիսի 13-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նա եւ «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը վարեցին աշխատաժողովը՝ առաջնորդության թեմայով:

Թոնի Աթարդը տպավորիչ օրինակներով համեմված՝ ներկայացրեց առաջնորդության տիպերը, օրինակ, նրա ձեւակերպմամբ, մտավորական առաջնորդի տիպը կարող է ավելի փակ լինել:

Ինչ վերաբերում է մշակույթին, այն, Աթարդի խոսքով, ընկալվում է որպես ազգի ոգի եւ այն խարիսխը, որի վրա զարգանում է ազգը:

Մյուս կողմից էլ մալթացի փորձագետը հարց է տալիս՝ որտե՞ղ է Մեծ 7-յակի կամ Մեծ 10-նյակի Դավոսը, որը մշակույթի շուրջ պետք է համախմբի հզորներին եւ արդյոք թռվռացող Ջասթին Բիբե՞րն է մշակույթի դեմքը:

«Հաճախ այն մարդիկ, որոնք մեծ արվեստ են կրում իրենց մեջ, կարող են տեսանելի չլինել, օրինակ, նկարիչը կամ պարողը կարող են պարփակվել իրենց փոքր միջավայրում, մինչդեռ մշակութային առաջնորդները հատում են այդ բոլոր սահմանները»,-փաստում է մալթացի փորձագետը:

Նա նաեւ շեշտում է. «Մշակույթի ոլորտը կառավարելիս պետք է զգացմունքայնությունն ու մասնագիտականը տարանջատված լինեն, մշակույթի կառավարումը չի կարող զգացմունքների վրա խարսխված լինել, այն պետք է հստակ քաղաքական գիծ ունենա, օրինակ, Ֆեյսբուքում դու կարող ես ասել՝ զզվում եմ սրանից, կամ այսինչն իմ սրտով չէ, սակայն արվեստը դրանով չէ, որ կառավարվում է»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031