Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ սոցիալական աշխատողի ինստիտուտն ավելի կայացած պետք է լինի. (Տեսանյութ)

Մայիս 13,2016 16:17

Aravot.am-ը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ապրիլյան իրադարձություններից հետո ի՞նչ հետեւություններ պետք է անել եւ ի՞նչ կփոխվի սոցիալական պաշտպանության ոլորտում:

Ըստ նախարարի, ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ օր առաջ մեր երկրում պետք է կայացած լինի սոցիալական աշխատողի ինստիտուտը. «Այն գործընթացները, որոնք այսօր իրականացվում էին, մեզ ի ցույց դրեցին, որ այն ճանապարհը, որը մենք ընտրել ենք` այն է` սոցիալական աշխատողի ինստիտուտի, ճիշտ է: Վերջին 2-3 տարիներին իրականացվող աշխատանքների շրջանակներում սա մեր հիմնական ուղղությունն է: Այսինքն` անձի, անհատի կարիքի գնահատումը, գնահատված կարիքի հիման վրա սոցիալական ծառայությունների մատուցում: Սոցիալական աշխատողի ինստիտուտի դերակատարումն այն է, որ սոցիալական աշխատողը պիտի նաեւ կարողանա ապահովել տվյալ անձի, նաեւ ընտանիքի որպես ներկայացուցիչ հանդես գալը, նաեւ օգնելու նրանց` իրենց խնդիրները լուծելու հարցերում»:

695

Արտեմ Ասատրյանին հանդիպեցինք այսօր Էրեբունի պլազայում կազմակերպած «Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի» ստորագրման միջոցառման ժամանակ, որին ներկա էին սոցիալական ոլորտում աշխատող հ/կ-ներ, բիզնես կառույցի ներկայացուցիչներ: Այդ համաձայնագիրը միավորելու է սոցիալական ծառայություններ մատուցող պետական եւ ոչ պետական կառույցներին` սոցիալական աջակցության ռեսուրսների համատեղման եւ սոցիալական ուղղվածությամբ կազմակերպությունների միջեւ արդյունավետ համագործակցություն կազմակերպելու նպատակով:

693

Disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանի խոսքերով, այսօր հաշմանդամություն ունեցող բազմաթիվ մարդիկ, մասնավորապես` մարզերում, գյուղերում տանը փակված են, մինչդեռ ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունն ունի բավարար միջոցներ բոլորի տուն մտնելու համար. «Ուզում եմ կոչ անել, մեր ունեցած քիչ, փոքր ռեսուրսները շատ ավելի արդյունավետ օգտագործել: Ցավոք մենք ունենք ոչ այդքան արդյունավետ փորձեր, որ իսկապես փորձել են շատ լավ բան անել, մեր երկիրն ավելի լավը դարձնելու յուրաքանչյուրի համար շատ մեծ ցանկություններ են ունեցել, բայց, ցավոք, դա մեզ չի հաջողվել»:
Մանրամասները` տեսանյութում

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ սոցիալական աջակցությունը պետք է լինի հասցեական, կետային եւ անգամ նույն ընտանիքում անհրաժեշտ է զրույց, որպեսզի հասկանաս` ում` ինչ է պետք:

Տիկին Ալավերդյանն արծարծեց Սումգայիթի ջարդերից փրկված եւ Հայաստանում ապաստանած մի շարք մարդկանց խնդիրը, որոնց հարազատները սպանվել, գլխատվել ու այլ բարբարոսությունների են ենթարկվել: Ըստ նրա, այդ մարդիկ մինչ օրս չունեն որեւէ կարգավիճակ:

Լարիսա Ալավերդյանի խոսքի շարունակությունը` տեսանյութում

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031