Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Զադոյան. «Ոչ թե կուլակաթափ անել, այլ օրինական միջոցով հարստությունը վերադարձնել պետությանը»

Մայիս 13,2016 16:06

Ապրիլյան քառօրյա պարտադրված պատերազմն, ըստ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի, երկու արդյունք արձանագրեց. Առաջին`զինվորների, կամավորների սխրագործությունները, երկրորդ`մեր հասարակությանը տեսանելի դարձան կոռուպցիայի վնասակար հետեւանքները մեր երկրում:

Arpine_Hovhannisyan-3«Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ խոսելով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարից, Կարեն Զադոյանն ասաց`գեներալների, պաշտոնյաների ահռելի չափերի հասնող ունեցվածքի վերաբերյալ հրապարակումները մեր հասարակությանը ցույց տվեցին, թե որն է կոռուպցիան:

Նա կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ է համարում այն ժամանակ, երբ քաղաքացիական հասարակությունը ձեռք է մեկնում կառավարությանը՝ իրական արդյունքներ նվաճելու համար: Այս համատեքստում, նա դրական է գնահատում ստեղծված հակակոռուպցիոն հարթակի շրջանակներում համատեղ խմբի գոյությունն ու գործունեությունը:

«Մեր երկրում համար մեկ խնդիրը անպատժելիության վերացումն է: Երկրորդ խնդիրը ապօրինի հարստացած անձանց, ոչ թե պետք է կուլակաթափ անել, այլ օրինական միջոցով, դատարանների միջոցով պետությանը վերադարձնել ապօրինի հարստությունները եւ նրանց ենթարկել քրեական պատասխանատվության»,- ասաց Զադոյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր գործոններից մեկն էլ Կարեն Զադոյանը համարում է հանրության շրջանում արդարադատության համակարգի նկատմամբ վստահության ամրապնդումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031