«Ադրբեջանում ընդունված է՝ մարտական գործողությունների ժամանակ սպանվածների հարազատներին շնորհավորում են: Շնորհավորում են, նույնիսկ ծանոթներն ասում են՝ շնորհավորում եմ շեհիդությունը, անգամ շեհիդ են ասում բանակում վթարից զոհվածին: Թաղումները իրենց նայեք, գոռալով է իրենց թաղումները, կարծես սպորտային միջոցառում լինի, ոչ թե թաղում զինվորականի»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում պատմեցին Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ու թուրքագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Նա պատմեց, որ Ադրբեջանի ՊՆ-ն մասնագետ ունի՝ գնդապետ Աբդուլլահ Ղուրբանը, որը գնում է զինվորների թաղումներին ու բարձր գոռալով, նույնիսկ ժպտալով սկսում է պատմել, թե ի՜նչ լավ բան է, որ ձեր որդին զոհվեց՝ որպես հերոս: Եթե տեսանյութերը նայեք, կտեսնեք՝ ինչ աննորմալ բան են: Չեն թողնում նույնիսկ մորը լացի, հայրը լացում է, ինքը գալիս է կողքից սկսում է գոռալ»:
Կարեն Վրթանեսյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է զսպել ցանկացած ազատ խոսք, պոռթկում թե՛ կյանքում, թե՛ համացանցում. «Եթե մեկը հանկարծ շատ թեթեւ կարծիք է գրում, օրինակ, եկեք մեր թշնամիներին էդքան չթերագնահատենք, վերջիվերջո, եթե այդպես լինի, վաղուց պետք է գրաված լինեինք՝ նույնիսկ այդպիսի մեղմ մեկնաբանությունները շատ բացասական ռեակցիա են առաջացնում, վիրավորում են շատ ագրեսիվ կերպով այդ մարդկանց, ջնջում են իրենց գրածները: Ֆեյքերի բանակ կա կարծես, որոնք հետեւում են, որ հանկարծ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը չփորձի գլխավոր, այսպես ասած՝ կուսակցական գծից շեղվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. Ի դեպ, Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հաղորդել է, որ մայիսի 12-ին սպանվել է զինված ուժերի զինծառայող, շարքային Արաբլի Ռահիլ Ռաֆիգ օղլուն: Հաղորդագրության համաձայն`զինծառայողը սպանվել է «հայկական կողմի հետ փոխհրաձգության ընթացքում»: