Լրահոս
Օրվա լրահոսը

«300 զոհ հանգիստ Ադրբեջանն ունի». Կարեն Վրթանեսյանը՝ Ադրբեջանի ինտերնետ հերոսների եւ կորուստների մասին

Մայիս 13,2016 15:35

Այսօր Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ու թուրքագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը «Հայելի» ակումբ էին եկել ցուցակով, թե ապրիլյան իրադարձությունների ժամանակ ինչպիսի մեծ կորուստներ է ունեցել Ադրբեջանն ու թաքցրել:

«Պաշտոնապես հրապարակված թիվը Ադրբեջանի զինված ուժերի կորուստների 31 է, այն դեպքում, երբ ադրբեջանական կայքերը 89 թաղման մասին հրապարակել են: Կան գերեզմանաքարերի լուսանկարները, թաղումները տեսանկարահանված: Ինչու ենք կարծում, որ կորուստներն իրականում ավելի շատ են, որովհետեւ Ադրբեջանը այդպես էլ չհրապարակեց պարգեւատրվածների ցանկը: 3 անուն ազգային հերոսի հայտնի է դարձել ոչ պաշտոնական աղբյուրներից: Ենթադրում եմ, որ այդ ցուցակներում կան բազմաթիվ անուններ, որոնք Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում հայտնի դառնան՝ ոչ ողջերի, ոչ զոհվածների»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Ընդ որում, ըստ բանախոսների, Ադրբեջանի 94 զոհերից 42-ը ժամկետային զինծառայողներ են, 31-ը՝ ենթասպա՝ հիմնականում հատուկջոկատայիններ ու հետախույզներ, 21 սպա, որից 1-ը՝ գնդապետ, հետախուզական ստորաբաժանման հրամանատար, 2 փոխգնդապետ, 5 մայոր, որոնցից առնվազն մեկը հատուկջոկատային Իմանով Սամիդն է, ստացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում: Զոհվել է նաեւ 4 կապիտան, 8 ավագ լեյտենանտ, լեյտենանտ՝ Գաբիլ Օրուջելիեւը:

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv կայքի ցուցակում կա նաեւ 2 անհետ կորած, իսկ ապրիլյան մարտերից հայտնի է նաեւ 43 վիրավոր զինծառայողի անուն:

Կարեն Վրթանեսյանի խոսքերով՝ 2013-ին հայտնի է դարձել իրենց ԶՈՒ-ից 83 անուն կորուստ, բայց հենց իրենց պաշտոնական վիճակագրության կորուստներից պարզ է, որ առնվազն 132 կորուստ պետք է լինի: Կորուստների մոտ 40-50 տոկոսը թաքցվել է:

Հարցին՝ քառօրյա պատերազմում 2000 կորուստների մասին էր խոսվում հակառակորդի կողմից, ճի՞շտ է դա՝ Կարեն Վրթանեսյանը պատասխանեց, որ կորուստ համարվում է նաեւ սանիտարական կորուստը՝ վիրավորներ, կան վերականգնելի, կան անվերադարձելի՝ զոհվածներ, հաշմանդամներ. «Այդ 2000 թիվը ես չեմ բարձրաձայնել: Մեր հաշվարկով 94 թիվը հանգիստ կարող ենք բազմապատկել 3-ով, այսինքն, մոտ 300 զոհ հանգիստ Ադրբեջանն ունի»:

Նա ասաց, որ ադրբեջանցիները բավականին զգույշ են ինֆորմացիա տալու առումով, շատ զուսպ են ու վախենում են իրենց զոհերի մասին ասել. «Զոհվածների մեջ շատ են հատուկ ջոկատայինները: Իրենց հարազատներն էլ շատ պատրաստված են: Իրենք նաեւ կորցնելու բան ունեն՝ թոշակների հարց կա, պետության կողմից վճարվող գումարների հարց կա, դրա համար լուռ են մնում, երբ հարազատին կորցնում են»:

Մարտական իրադարձությունների ժամանակ սովորաբար ավելանում են նաեւ ոչ մարտական կորուստները՝ սթրեսի հետ կապված: Կարեն Վրթանեսյանն ասաց. «Մեզ մոտ եղան նման դեպքեր՝ մարդիկ չեն քնում, մարտական սթրես է, եղան ավտովթարներ, դժբախտ պատահարներ: Իսկ Ադրբեջանը ոչ մի ոչ մարտական կորստի մասին, բացի ինքնասպանութունից, չի խոսում: Սա էլ է խոսում այն մասին, որ իրենք բազմաթիվ կորուստներ թաքցնում են: Առաջին հերթին դա թաքցնում են իրենց ժողովրդից: Ադրբեջանում ինտերնետ հերոսներ կան, բայց երբ խոսք գնա սահման գնալու մասին՝ չեն ոգեւորվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031