«Եթե խոսքը վերաբերվում է փողոցի, կամ այսպես ասենք, սպառողական մակարդակով քննարկումներին, ապա գաղտնիք չէ: Իսկ մենք կարծում ենք, որ նման պարագայում պետք է ուսումնասիրություն կատարվի անպայման»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն`անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբբրահամյանի`կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ երեկ արած հայտարարություններին:
Լրագրողները հետաքրքրվեցին`իշխանության, կառավարության համար գաղտնի՞ք է, թե ով է մենաշնորհների տիրապետում: Դավիթ Հարությունյանն ասաց, որ լուրջ տնտեսագիտական հաշվարկ պետք է անել`ո՞ր դեպքում մենաշնորհը ՀՀ տնտեսությանը վնաս կտա, ո՞ր դեպքում`ոչ:
Պետական ապարատում ինչպե՞ս են կրճատումներ արվելու հարցին, Դավիթ Հարությունյանն ասաց`ըստ աշխատանքի արդյունավետության: «Պետք է ուսումնասիրվի: Եթե փողոցի մակարդակի խոսակցություններով խոսենք`երկիր կառավարելն ամենահեշտ բանն է, ամենապարզն է: Իրականությունը փոքր ինչ այլ է եւ անգամ կրճատումների պարագայում մենք պետք է լուրջ հարցերի հետ հաշվի նստենք: Կան անարդյունավետ ՊՕԱԿ-ներ, անգամ դպրոցներ կան, որոնք անարդյունավետ են: Բայց շատ հարցեր կան`փակե՞լ այդ դպրոցը, թե՞ ոչ»:
Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ