Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրողներից մատնահետքեր կվերցվեն, բայց չեն համեմատվի (Տեսանյութ)

Մայիս 13,2016 14:15

«Դրանք ապացույց են, որ մարդը մասնակցել է ընտրությունների, անհրաժեշտության դեպքում կարելի կլինի օբյեկտիվ չափանիշներով ուսումնասիրություն կատարել»,- սա Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հիմնավորումն է այն հարցին, թե ինչո՞ւ են ընտրական գործընթացներում մատնահետքեր վերցվում ընտրողներից, եթե դրանք չեն համեմատվելու:

Դավիթ Հարությունյանն ասում է, որ դա արվել է տեխնիկական ապահովման մասնագետների առաջարկով, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ հազարավոր տվյալների ճշգրիտ համեմատությունը: Սխալների չափը կարող է այնպիսին լինել, որը կվտանգի ընտրությունների արդյունքները:

Այսօր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Հարությունյանը ներկայացնում էր այն փոփոխությունները, որոնք կատարվել էին առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Քվեարկությունները տեղափոխվեցին երկուշաբթի, մինչեւ փոփոխությունների ամփոփաթերթը տրամադրվեն պատգամավորներին:

Նիստին, ի դեպ, ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները չէին մասնակցում:

Այն, որ «4+4+4» ձեւաչափում համաձայնություն չկայացավ, Դավիթ Հարությունյանը հոգ չի համարում, քանի որ կարծում է, որ համաձայնությունների կարելի է գալ անգամ նախագծի ընդունումից հետո`փոփոխություններ կատարելով: Բայց ինքը պատրաստ է այն քննադատություններին, որոնք միջազգային կառույցները հնարավոր է ուղղեն ՀՀ իշխանություններին`ԸՕ-ն ոչ կոնսենսուսային կարգով ընդունելու համար:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031