Երկրորդ միջին քաշային կարգում ապրիլի 9-ին մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին պարտվելուց հետո WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ըստ Boxingscene.com-ի հայտարարել է. «Ես պատրաստ չեմ ցտեսություն ասել սպորտին, որն այդքան սիրում եմ: Ռամիրեսի հետ մենամարտն այնպես չանցավ, ինչպես մենք պլանավորել էինք: Բայց խոստանում եմ, որ նման բան այլեւս չի կրկնվի: Ես ցույց կտամ, որ կարող եմ ավելի լավ հանդես գալ ու աշխարհի չեմպիոն դառնալ»:
36-ամյա Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կայանալու է հուլիսի 16-ին՝ Գերմանիայում, սակայն մրցակցի անունը դեռ հայտարարված չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ