Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թալիշում անցած հաղորդմանը մանրամասն ցույց տվեցի մեզանից վերցրած դիրքերը, ձեր աչքով տեսաք, այսօր էլ վերադարձա հարավային հատվածից կրկին մանրամասն նկարած է հակառակորդը որքան է առաջ եկել և որտեղ՝ ինքներդ էլի կտեսնեք ձեր աչքով, որ էլ դադարեք խուճապի մատնվել քաղաքական դիվիդենտներ հավաքողների անհեթեթ հայտարարությունները լսելուց… Շատ շուտով էլ կնկարեմ ողջ այն տարածքը՝ 800 ք/կմ, որ ազատագրել ենք վերջին 2 տարվա ընթացքում առանց ավելորդ պոռոտախոսության կամ հազարավոր զոհերի…»: