Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանի թեժ ասուլիսը՝ թալանի մասին. «Ստեղ գողնում են ուրիշի ջեբից ու դուրս են տանում»

Մայիս 13,2016 14:05

 Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բորբոքվեց, երբ հարց ուղղեցին պաշտոնյաների ունեցվածքի մասին:

Նրա խոսքերով՝ «Խոսել, թե որեւէ մեկի հարստությունը որտեղից, եթե ընկնենք վհուկների որսի, կապիտալի արտահոսք կունենանք ՝ոչ ավել, ոչ պակաս: Ոչ մի անգամ չմտածեք, որ իմ ասածներից կվախենամ»:

Մեր դիտարկմանը, որ ձուկը գլխից է հոտած՝ Վարդան Այվազյանն արձագանքեց. «Բա էդ ձկան գլխի մասին ինչի՞ չեք խոսում»:

Մենք ճշտեցինք՝ ո՞ր ձկան մասին է խոսքը՝ Սերժ Սարգսյանի ասած խոշոր ձկա՞ն՝ նա պատասխանեց. «Էն, որ գլխից ա հոտում: Էն գլխից հոտողը, ինչի՞ չեք խոսում, որտե՞ղ եք խոսում»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը օրինակ բերեց Բրիտանիայի խորհրդարանից, որտեղ 2 պատգամավոր հրաժարական տվեցին միայն նրա համար, որ բյուջեի հաշվին վարսավիր էին կանչել եւ գնացել էին պառլամենտին պատկանող բնակարաններում 10 օր ապրել էին: Դա որակվեց կոռուպցիոն սկանդալ:

Վարդան Այվազյանը հորդորեց մեր կոռուպցիոներներից կոնկրետ անուն-ազգանուն ասել. «Անուշ ջան, քեզ ի՞նչն է խանգարում հենց հիմա ասել, որ համատարած չասես՝ ով կոստյում ա հագել՝ թալանչի ա: Ես քեզ 3 անգամ ա, ոգեկոչում եմ, որ ավելի հստակ խոսես: Կոնկրետ անունն ասա պատգամավորների, որոնք ունեն դղյակներ, անունն ասա կոռուպցիոների, որ չընկնես էս յան, էն յան: Տեսնում ես սաղ օրը, անունն ասեք, անունը»:

Լրագրողներն արձագանքեցին՝ Մոնումենտում բոլորը իրենց դղյակներն են՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան…Վարդան Այվազյանն էլ պատասխանեց. «Որ տեսնում եք, միկրոֆոնը բռնի ու ասա, Այվազյան Վարդանին ինչի՞ եք ասում: Երբ որ իմ տունը ըտեղ կլինի, ինձ կհարցնես, ես էլ կբացատրեմ որտեղից»:

Լրագրողների հարցին՝ 20 տարի պատգամավոր եք դուք եղել, որտեղի՞ց ձեզ աշխատավարձով էդքան գումար հավաքել՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Էդքան գումարն ինչքա՞ն ա: Ինչքան որ ես եմ աշխատել այլ երկրներում՝ դրսում, ոչ դու, ոչ էլ քո մոտակա շրջապատը, ոչ էլ քեզ ֆինանսավորողը էդքան չի կարա աշխատի: Դրսից ես փող եմ բերել երկիր: Ի տարբերություն ոմանց, որ ստեղ գողնում են ուրիշի ջեբից ու ձեզ են տալիս»:

Գիտե՞ք նման մարդկանց, որ գողանում են՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Այ նրանք են, ովքեր որ ձեզ են տալիս, իսկ ես դրսից եմ բերում, տարբերությունը դրա մեջ ա, ոչ թե ստից գողնա, դուրս տանի»:

Մեր հարցին՝ իսկ ո՞վ է գողանում, դուրս տանում՝ նա պատասխանեց. «Այ դա դուք ինձանից լավ գիտեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031