Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովի գործով ամենակարևոր վկան այդպես էլ դատարան չներկայացավ (տեսանյութ)

Մայիս 13,2016 13:50

Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Դատարանն այսօր ընթերցեց նրա ծառայակից ընկերներին ու հրամանատար Անդրեյ Նիկիշինին որպես վկա հրավիրելու մասին գրությունները: Ծառայակից ընկերներից երկուսին ընդհանրապես գտնել հնարավոր չի եղել, իսկ Պերմյակովի անմիջական հրամանատար  Անդրեյ Նիկիշինը, որը զենք կրելու իրավունք չունեցող, հոգեկան խնդիրներ ունեցող Պերմյակովին անձամբ էր ընտրել Չիտայից Գյումրի ծառայության բերելու, գրություն էր ուղարկել` խնդրելով դատն անցկացնել առանց իրեն: Նա նշել էր, որ Գյումրի չի կարող գալ ու դատարան ներկայանալ ընտանեկան հանգամանքներից ելնելով: Նա գրություն էր ուղարկել հատուկ կարևորագույն գործերով քննիչ Մակարովին ու Սվերդլովսկի մարզի Ուրալսկ քաղաքի զինկոմին` Դարմանովին:

Ավետիսյանների շահերը պաշտպանող փաստաբանների կարծիքով՝ նա ամենակարևոր վկան է. տեղյակ է Պերմյակովի գործողություններից:

Դատարանն այս պահին հրապարակում է Նիկիշինի նախաքննական ցուցմունքները:

Դատարան հրավիրված վկաներից մեկն էլ` Տառասովը, որը նույնպես հրաժարվել էր ՌԴ-ից գալ Գյումրի ու դատարան ներկայանալ, խնդրել էր դատն անցկացնել առանց իրեն ու դիմումին կից ուղարկել էր իր լուսանկարը` դիմումը ձեռքին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031