Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հակամարտության դասերը ուկրաինացիների համար. Kyiv Post-ի անդրադարձը ԼՂՀ հակամարտությանը

Մայիս 13,2016 13:45

Ուկրաինական Kyiv Post հայտնի պարբերականում ծավալուն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Հոդվածի սկզբում նշվում է, որ 2016թ. մայիսի 9-ին, ինչպես ամեն տարի այդ օրը, Ստեփանակերտի հրապարակը մարդաշատ էր, որտեղ բոլորը միմյանց շնորհավորում էին հետխորհրդային երկրներում նշվող Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի կապակցությամբ։

Ուկրաինական պարբերականը գրում է, որ մայիսի 9-ին հավաքվածների շարքերում ոչ թե 90-ամյա վետերաններ էին, այլ 40 տարեկան եռանդուն տղամարդիկ, որոնք նույնպես վետերաններ էին, բայց արդեն Հայրենական մեծ պատերազմից ավելի ուշ տեղի ունեցած մի հակամարտության վետերաններ՝ 1988թ. սկիզբ առած Արցախի հակամարտության. «Այն վերածվեց պատերազմի, որը խլեց նվազագույնը 20.000 մարդու կյանք»։

Վերլուծականում նշվում է, որ Արցախը հակամարտությունը Խորհրդային միությունից ժառանգություն մնացած ամենահին հակամարտություններից է, որը ներկայումս կիսասառեցված կարգավիճակում է։ Ըստ ուկրաինական պարբերականի՝ Արցախի հակամարտությունից կարելի է շատ դասեր քաղել, որովհետև ներկայումս էլ Ուկրաինան է տառապում ռուս-ուկրաինական սառեցված հակամարտության պատճառով։

Այնուհետև հոդվածագիրը անդրադառնում է 2016թ. ապրիլյան դեպքերին։ Ուկրաինական պարբերականը ներկայացնում է Արցախի մի քանի բնակիչների խոսքերը, որոնք ներկայացնում են ապրիլյան դեպքերը։ Հոդվածում այնուհետև ներկայացվում են հայկական և ադրբեջանական կողմերի պաշտոնական դիրքորոշումները։

Ուկրաինական լրատվամիջոցը նշում է նաև, որ այս հակամարտության մեջ ներքաշված են նաև Ռուսաստանն ու Թուրքիան և, եթե Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, ապա Ռուսաստանի պահվածքը ընկալվում է ոչ միանշանակորեն, որովհետև այդ երկիրը զենք է վաճառում հակամարտության երկու կողմերին էլ։

Հոդվածում նշվում է նաև, որ Արցախի բնակչության շրջանում մեծ է Ռուսաստանի ազդեցությունը՝ ի թիվս կենցաղային բազմաթիվ տարրերի, որոնք արցախցիները ընդօրինակում են ռուսներից, Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցները օգտվում են նաև ռուսական լրատվամիջոցներից։

Հոդվածի շարունակությունում նշվում է, որ Արցախում գործում են Visa և Master Card բանկային համակարգերը, կա նաև հեռախոսային «Ղարաբաղ տելեկոմ» օպերատորը, որը ապահովում է նաև 3G։ Չնայած Արցախում կան ռեստորաններ, ժամանցի այլ վայրեր, բայց այնտեղ մշտապես զգացվում է զինվորականների շունչը, իսկ քաղաքի մի շարք հատվածներում կարելի է հանդիպել զինվորական կարգախոսների։

Հեղինակը գրում է, որ այս իրավիճակին, ցավոք, ուկրաինացիները հնարավոր է ականատես լինեն 22 տարի անց՝ արևելյան Դոնբասում, որովհետև Ռուսաստանը բռնազավթել է այն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031