Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կյանքում իմ կինը ինձնից հարուստ չի եղել». Վարդան Այվազյանն՝ իր ունեցվածքի մասին

Մայիս 13,2016 13:40

Աշխատանքից ազատվում են նրանք, ովքեր բանակի, զինվորի հաշվին չարաշահումներ են թույլ տվել: Բայց դա ադմինիստրատիվ պատիժ է, պետք է քրեական պատասխանատվություն կրեն: Այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքերով՝ «աշխատանքից ազատելը մարդուն իր շորթած գումարները ազատ, հանգիստ վայելելու հնարավորություն է»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը զարմանում է՝ ինչո՞ւ են պանամական հաշիվներում գիտնականի տեսնելով՝ զարմանում: Երբ Անուշ Սեդրակյանն ասաց՝ զարմանալի է, որ թավջութակահարն է ամենահարուստը օֆշորային հաշիվներում, հավատո՞ւմ եք, որ թավջութակահարը միլիարդատեր կարող է լինի՝ Այվազյանը արձագանքեց՝ «Իսկ դա ո՞ւմ գումարն է, կարո՞ղ է Մերկելի կամ Պուտինի գումարն է: Կարո՞ղ է գեղավարի ես ինչ-որ մեկի անունով բացել եմ էդ հաշիվը: Հետեւն անպայման մեկին պիտի տեսնե՞ք»:

Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ ՀՀ-ում կոռումպացված ամբողջ կլանն իրար վրա մեղք է բարդում, մեկն ասում է՝ նա ավելի շատ է կերել ու այդպես շարունակ: Եթե ունենայինք արդարադատության նորմալ համակարգ, կիմանայինք՝ ով է իրականում մեղավոր»:

Անուշ Սեդրակյանը կասկածանքով է մոտենում Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե գումարներ են տնտեսելու: Նրա խոսքերով՝ կարող է հավաքարարի հաստիքը կրճատեն՝ տնտեսեն, բայց իրենց «պադավատները» թողնեն նույնը:

Հարցին՝ պատգամավորը, նախարարները ստանում են 400-500 հազար դրամ ու ունեն դղյակներ, ո՞նց են էդքան տնտեսել, գումարներ հավաքել ու դղյակ սարքել՝ Վարդան Այվազյանը բորբոքվեց. «Եթե ինձ եք ասում, ես 20 տարվա պատգամավոր եմ, ունե՞մ: Ես դղյակ ունե՞մ, թե՞ չունեմ»:

Արձագանքին՝ հարստություն ունեք՝ նա պատասխանեց. «Ո՞րն է էդ հարստությունը, իմ հարստությունը 7 տարի բացահայտեցիք՝ թարս ստացվավ: Ամերիկայից բռնցրած՝ 7 տարի միահամուռ բացահայտում էիք: 4 անգամ մենակ ԱՄՆ-ում դատարաններով կրեցի՝ չստացվավ»:

Ինչ վերաբերում է ուրիշների հարստությանը, նա պատասխանեց. «Ես ոչ դատավոր եմ, ոչ Աստված եմ, ոչ էլ ,Վանգայի առաքելություն չունեմ, որ ասեմ, թե ով ոնց է հարստությունը դիզել»:

Նա վստահեցրեց, որ կնոջ անունով էլ չի գրանցում ունեցվածքը՝ կյանքում իմ կինը ինձնից հարուստ չի եղել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031