Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւ-Սարգսյան հանդիպումը դժվար է կազմակերպվել». Աղասի Ենոքյան

Մայիս 13,2016 13:35

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի համոզմամբ, ապրիլյան դեպքերի ընթացքում ադրբեջանցիների իրականացրած վայրագությունները հայկական կողմի ձեռքին լուրջ կռվան են դարձել:

«Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ անիմաստ է խոսել ԼՂ-ն կամ որոշ տարածքներ Ադրբեջանին վերադարձնելու մասին: Նոր փաստաթուղթ ունենալու պահանջ է առաջանում, մեր ունեցած հին փաստաթուղթն, ըստ էության, 1994-95 թվականի հրադադարի պայմանագիրն է, դրանից հետո փաստաթուղթ չենք ունեցել եւ հիմա դրան նոր շունչ պետք է հաղորդենք նաեւ տրամաբանության առումով, որովհետեւ դրանից հետո ԼՂ-ն դուրս է մնացել բանակցություններից, իսկ իրականում ԼՂ-ն համաստորագրող էր այդ փաստաթղթին, եւ կարծում եմ՝ ԼՂ-ին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտություն կա, որովհետեւ ակնհայտ է, որ առանց Ղարաբաղի մասնակցության ոչինչ չի ստացվում: Այս հանդիպումը լուրջ հնարավորություն է օգտագործել այդ գործոնը»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը:

Խաղաղության երաշխիքներն էլ, ըստ նրա, բանակցությունների ժամանակ պետք է սահմանվեն. «Սերժ Սարգսյանը դրեց նախապայմաններ, դրանց մի մասը կատարվել է, մի մասը չի կատարվել, պետք է նայենք՝ մեզ որն է ավելի ձեռնտու՝ ասենք կատարվել է, թե ասենք չի կատարվել: Ամեն դեպքում, խաղաղության հիմնական երաշխիքը ԼՂ ճանաչումն է»:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ կարծում է՝ առաջիկա հանդիպմանը որեւէ մեկը չի քննարկելու ԼՂ հիմնահարցը, քննարկելու են՝ ինչպես անել, որ պահպանվի ստատուս քվոն, ու էլ չկրակեն:

Ըստ նրա, այս հանդիպումը կարեւոր է նրանով, որ բոլորը միասին կնստեն ու կհասկանան՝ ինչ անել, հայկական կողմը, նրա կարծիքով, նաեւ պետք է ներկայացնի, որ հակամարտության լուծման առումով առանց ԼՂ-ի մասնակցության քննարկումներն անիմաստ են:

Պատգամավորը կրկնեց իր ավելի վաղ հայտնած կարծիքը, որ հակամարտության լուծմանը առաջիկա երեք չորս սերունդները չեն հասնի:

Աղասի Ենոքյանն էլ նկատեց, որ տպավորություն ունի, որ հանդիպումը բավականին դժվար է կազմակերպվել, իսկ եթե, ի սկզբանե, լիներ Ադրբեջանի նկատմամբ մեղադրանքներ, այս հանդիպումն էլ ավելի դժվար կլիներ կազմակերպել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031