Չեչնիայի գյուղերից մեկի բնակիչ Ռամազան Ջալալդինովը ուղերձ էր տեսագրել և հղել Ռուսաստան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ իր բողոքներն էր արտահայտել՝ ուղղված Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին։ Այս մասին հաղորդում է ռուսական Slon.ru կայքը։
Հրապարակված տեսաձայնագրությունից հետո, 2016թ. մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը, դիմակավորված մի խումբ անձինք ներխուժել են տեսանյութի հեղինակի տուն և այրել այն։
Դեպքի մասին պատմել է Ջալալդինովի կինը, որի խոսքերով անհայտ անձինք՝ ներխուժելով իրենց տուն, դուրս են բերել իրեն և իր երեխաներին տնից, նստեցրել մի մեքենա, դրանից հետո էլ տարել են, և մեքենայից դուրս նետել կամուրջներից մեկի տակ։
Տեսաձայնագրության հեղինակը փախուստի է դիմել և այժմ Դաղստանում է։ Նրա կնոջ խոսքերով՝ գյուղի բնակիչներին արգելվել է խոսել այդ թեմայով, իսկ խոսելու պարագայում, նրանց սպառնացել են, որ իրենց տները նույնպես կայրվեն։
Կարդացեք նաև
Ռամազան Ջալալդինովի ուղերձը