Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ:
Հանդիպմանն անդրադարձ արվեց ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացը վերականգնելուն ուղղված քայլերին։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին, որ եռանախագահ երկրների կողմից առաջարկվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, բանակցությունների վերսկսման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդման միջոցների ներդրումը։
Նախարար Նալբանդյանը և պետքարտուղար Դեզիրը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, ինչպես նաև՝ ՀՀ և ԵՄ միջև նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ ընթացող բանակցային գործընթացը:
Նախարար Նալբանդյանը կարևորեց առկա ձեռքբերումների հիման վրա մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերում Հայաստանի մասնակցությունը:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ։
ՀՀ ԱԳՆ