Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը՝ Միհրան Պողոսյանի մասին. Հարցերի պատասխանը իրավապահ մարմինները կտան

Մայիս 13,2016 13:10

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ նաեւ Միհրան Պողոսյանի գործին. «Ընդամենը օրեր առաջ է գործն ուղարկվել համապատասխան մարմիններին, եւ այս պահին ընթանում է նախաքննություն, եւ պարզապես զուտ իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ մեղմ ասած քիչ ժամանակ է անցել»:

Նա նշեց, որ բիզնես ունենալու համար, այդ թվում նաեւ պետական պաշտոնյայի դեպքում, ինքը չէ պատասխանատու. «Այսինքն՝ այն իրավասու մարմինը, որը պետք է պատասխան տա՝ դա օրինակա՞ն է եղել, թե՞ անօրինական: Հատկապես՝ այս փուլում, երբ նախաքննություն է կատարվում: Խնդիրը այն է, որ համապատասխան հանգամանքների, երեւույթների մասին բարձրաձայնվեց, մամուլում գրվեց, ինչը նշանակում է, որ կան համապատասխան առիթներ սկսելու որոշակի քննություն, որը ցույց կտա՝ օրինական է եղե՞լ, թե՞ ոչ, ձեռքբերումն է օրինական եղե՞լ, թե՞ ոչ կամ պահելը, դրա հետագա ընթացքը եւ այլն: Այսինքն՝ սրանք հարցեր են, որոնց պատասխանը իրավապահ մարմինները կտան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031