Լրահոս
Օրվա լրահոսը

28-ամյա սպան այսօր դուրս է գրվել այրվածքաբանական կենտրոնից

Մայիս 13,2016 13:05

Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը` 28-ամյա սպա Արսեն Առաքելյանն այսօր առողջացմամբ դուրս է գրվել:

Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի փոխանցմամբ` զինծառայողը վերականգողական բուժումը կշարունակի Արցախում` Երևանի մասնագետների հետ գտնվելով մշտական կապի մեջ:

Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախի բանակի սպան դեմքի, ձեռքերի ու մարմնի այլ հատվածներում 4-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել: Առաջին բուժօգնությունը Մարտակերտի հոսպիտալում, այնուհետև Ստեփանակերտում ստանալով՝ նրան տեղափոխել էին Երևան:

ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժումը կշարունակի 48-ամյա ԵԿՄ անդամ Գևորգ Ազոյանը, ում մոտ առկա են բազմաբեկորային վնասվածքներ: Նախորդ շաբաթ նա ենթարկվել է պլաստիկ վիրահատության: Բժիշկների հավաստմամբ` այս վիրավորը հաջորդ շաբաթվա սկզբին նույնպես դուրս կգրվի բժշկական հաստատությունից:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031