Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Փանոսյան. «Երեւի թե ստորագրահավաք սկսենք, որպեսզի մարդիկ իրենք որոշեն, թե որ փողոցն անվանափոխել». «Հայոց աշխարհ»

Մայիս 13,2016 13:02

Վերջերս մի շարք երիտասարդներ հանդես են եկել Երեւանում փողոցների վերանվանման նախաձեռնությամբ: Երեկ մենք զրուցեցինք նախաձեռնության հեղինակներից մեկի՝ ԿԱՐԻՆԵ ՓԱՆՈՍՅԱՆԻ հետ:

   -Ինչպե՞ս առաջացավ այս գաղափարը:

-Միշտ ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչու 25 տարվա անկախությունից հետո դեռ փողոցներ կան, որոնք բացարձակապես Հայաստանի պատմության հետ կապ չունեն: Օրինակ, Լենինգրադյան փողոցը, որ կրում է վաղուց անվանափոխված քաղաքի անունը: Եվ այդպիսի բազմաթիվ փողոցներ, հրապարակներ, նույնիսկ հաստատություններ կան, որոնք Հայաստանի պատմության հետ առանձնապես կապ չունեն, սակայն այդ անվանումները շարունակում են գոյատեւել:

Անահիտ Բախշյանի՝ փողոցների անվանափոխության առաջարկին ծանոթանալով՝ ինքս էլ առաջարկեցի այդպիսի նախաձեռնություն սկսել, ու բազմաթիվ մարդիկ միացան հայտարարությանս:

   -Ինչպե՞ս եք որոշելու, թե որ փողոցներն է անհրաժեշտ անվանափոխել:

-Դա կանենք միայն համատեղ քննարկումներից հետո: Երեւի թե ստորագրահավաք սկսենք, որպեսզի մարդիկ իրենք որոշեն, թե որ փողոցն անվանափոխել: Շատ հաճախ առաջարկություններ ենք ստանում, որ այս կամ այն փողոցը պետք է անվանակոչել Մոնթեի կամ Լեոնիդ Ազգալդյանի անունով, իսկ որոշ փողոցներ պետք է անվանակոչվեն ապրիլին հերոսաբար զոհված զինվոր տղաների անուններով:

Հակառակ կարծիքներ էլ կան, որ չի կարելի պատմությունը ջնջել, որ խորհրդային ժամանակաշրջանի անուններ կրող փողոցները Հայաստանի պատմության մի մասն են։ Սակայն, իմ կարծիքով, շատ ավելի կարեւոր է, որ կարողանանք մեր հերոսներին ճանաչել եւ մեծարել:

Եթե ներկայացնում ենք ավագանուն որեւէ առաջարկ, ու չենք ներկայացնում հասարակության կարծիքը, ապա մեր աշխատանքը թերի է ստացվում: Ի վերջո, եթե ինչ-որ փողոց ենք անվանափոխում, ապա այդ փողոցի բնակիչները, այդ փողոցով երթեւեկողներն ու ընդհանրապես քաղաքի բնակիչները, որոնց համար այդ փողոցը կարեւոր է կամ անկարեւոր, պետք է տեղյակ լինեն ու իրենց համաձայնությունը հայտնեն տվյալ որոշման կապակցությամբ: Քաղաքը պատկանում է բոլորիս, ոչ թե միայն քաղաքական կամ հասարակական գործիչներին: Անհրաժեշտ է հաշվի առնել բոլորի կարծիքը:

ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱԼՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031