Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. «Հայաստանի իշխանություններն ավելի շատ են սխալվել». «Իրատես»

Մայիս 13,2016 12:51

Այսօր հակամարտության գոտում հարաբերական անդորր է։ Արցախում, սակայն, շատ զինվորականներ, քաղաքական գործիչներ պնդում են, որ սխալ է վերադառնալ նախկին վիճակին, երբ ոչ պատերազմ էր, ոչ խաղաղություն։ Հարկավոր էր առաջ գնալ ու Ադրբեջանին պարտադրել մեծ զիջումներ, որպեսզի խաղաղության երաշխիքները մեծ լինեին։ Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանին «Իրատեսն» այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց։

– Հայաստանում Արցախի ճանաչման «փոթորիկը» բարձրացավ ու անմիջապես մարեց։ Պետական գերատեսչությունները մեկը մյուսին հերթ չտալով սրբագրեցին՝ Հայաստանն առայժմ չի ճանաչելու ԼՂՀ-ի անկախությունը։

– Դա ոմանք համարեցին խոհեմություն, մյուսները՝ զգուշավորություն, իսկ ես՝ վախկոտություն։

– Կարևորեցիք Հայաստանի իշխանությունների քաղաքականության վերանայումը, իսկ ԼՂՀ իշխանություններից ի՞նչ եք սպասում։

– ԼՂՀ իշխանություններն էլ սխալներ ունեն։ Եթե Ղարաբաղի իշխանությունների սխալները համեմատենք Հայաստանի իշխանությունների սխալների հետ, սարերի ու ձորերի տարբերություն է։ Այստեղ էլ անելիքներ շատ կան, բայց Հայաստանի իշխանություններն ավելի շատ են սխալվել։

 

– Ի վերջո, այս փուլում հակամարտության շուրջ ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր։

– Չպետք է հրաժարվել բանակցություններից, բայց նոր ձևաչափ պետք է լինի։ Նախ Մադրիդյան սկզբունքներից պետք է հրաժարվել, քանի որ դրանք վաղուց արդեն չեն ընդունում հայկական երկու պետությունները։ Վերջին զարգացումներն էլ ապացուցեցին, որ այդ սկզբունքներն այլևս չեն կարող աշխատել։ Նոր ձևաչափ, ելք է պետք։ Հայաստանը պետք է զերծ մնա բոլոր այն ձևաչափերից, որտեղ Ղարաբաղը ներկայացված չի լինելու։ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ այնպես, ինչպես 1994-ին էր։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031