Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վադիմ Դուբնով. «Հանդիպման համաձայնությունը ձեռք է բերվել համանախագահների ճնշման ներքո». «Ժողովուրդ»

Մայիս 13,2016 12:24

Առաջիկայում սպասվող հանդիպման հնարավոր ազդեցության եւ ԼՂՀ հակամարտության կարգավորման ներկայումս իրատեսական տարբերակների շուրջ «Ժողովուրդը» զրուցեց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ։

Պարոն Դուբնով, այս փուլում երկու երկրների ղեկավարների հանդիպումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հակամարտության լուծման վրա։

– Ես կարծում եմ, որ դա ավելի շուտ կլինի արձանագրային հանդիպում, որը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի արդյունքում, ովքեր փորձում են հաշտեցնել կողմերին կամ գոնե «հանգցնել» ապրիլի 2-ին Ղարաբաղում սկսված կրակը։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ սա ավելի շուտ հանդիպում կլինի հանդիպման համար, որը սակայն չի նսեմացնում դրա արժեքը։ Ի վերջո, սա ավելի լավ է, քան թե ընդհանրապես հանդիպման բացակայությունը։

Այսինքն՝ Դուք կարծում եք, որ այս հանդիպումը որեւէ էական ազդեցություն չի ունենա՞։

– Ո՛չ, որովհետեւ հակամարտող երկու կողմերի առաջարկները միմյանց համար ընդունելի չեն։ Բնականաբար, Սերժ Սարգսյանը հանդիպման է գնում այնպիսի առաջարկներով, որոնք ընդունելի չեն լինի Ադրբեջանի համար եւ հակառակը։

Սերժ Սարգսյանը բանակցությունների վերսկսման երեք նախապայման է առաջադրել։ Ըստ Ձեզ՝ Ադրբեջանի դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի։

– Ես կարծում եմ, որ այս նախապայմաններից ոչ մեկն էլ Ադրբեջանի համար ընդունելի չէ։ Ադրբեջանը ոչ մի դեպքում չի համաձայնի, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանին, դա ակնհայտ է։ Այդ ուղղությամբ Հայաստանի նախագահի ցանկացած քայլ հակընդդեմ կլինի Ադրբեջանի ընդհանուր հռետորաբանությանը, որն այժմ առկա է երկրի ներսում։

Ի վերջո, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ այս փուլում նախագահները կհամաձայնեն հանդիպել։

– Ես կարծում եմ, որ հանդիպման որոշումը երկու նախագահների համար էլ շատ դժվար է տրվել։ Նրանցից յուրաքանչյուրը երկրի ներսում պետք է բացատրի, թե ինչու է համաձայնել գնալ հանդիպման, քանի որ նրանցից յուրաքանչյուրն էլ չորսօրյա պատերազմում իրենց են հաղթող հայտարարել։ Ես կարծում եմ, որ հանդիպման համաձայնությունը ձեռք է բերվել համանախագահների ճնշման ներքո։ Երկու կողմերն էլ որպես հաղթող են գնում, վստահ, որ իրենք են հաղթել եւ այդ պատճառով էլ կարծում են՝ բանակցելու ոչ մի իմաստ չկա:

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031