Երբ մեր կառավարությունը սկսում է նորովի պայքարել կոռուպցիայի դեմ, նշանակում է՝ փողերի վերաբաշխման խնդիր կա։ Տեսնելով, թե ինչ անձնվիրությամբ է կառավարությունը պայքարում կոռուպցիայի դեմ, թե ինչ ավանդ ունի այդ պայքարում կառավարության աշխատակազմը, հասկանալի է դառնում՝ այդպես է, որ կա. 2015-ի դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության աշխատակազմը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (ՍՏAID) 750 000 դոլար օժանդակություն ստացավ՝ հակակոռուպցիոն ծրագիր իրականացնելու նպատակով։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը, կոռուպցիայի դեմ պայքարի այլ առաջամարտիկներ գուցե չե՞ն պատկերացնում՝ ինչ է կոռուպցիան։ Օքսֆորդյան մեծ հանրագիտարանում, օրինակ, կոռուպցիան բնորոշվում է իբրեւ
ա) ընտրությունների կեղծում, երբ, հափշտակելով պետության ողջ հարստությունը, իշխանություններն ու օլիգարխները ժողովրդին հնարավորություն չեն տալիս արդար, ազատ ընտրություն կատարել,
բ) ունեցվածքի ապօրինի ձեռքբերում,
Կարդացեք նաև
գ) կաշառակերություն։
Երբ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը, Դավիթ Հարությունյանը & CՕ-ն պայքարում են կոռուպցիայի դեմ, այդ պայքարն ի սկզբանե արժեզրկված է ոչ միայն այն պատճառով, որ այս մարդիկ հանրապետության ամենահարուստ ու կոռումպացված չինովնիկներն են, այլեւ որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարը նրանց ձեռքին պարզապես գործիք է՝ քաղաքական, տնտեսական հակառակորդներին պատժելու, մրցակիցներին չեզոքացնելու, իշխանությունը վերարտադրելու համար։ Կոռուպցիայի դեմ պայքարող կառավարությունը, այսպիսով` ուղղակիորեն կոռուպցիայի նոր ոլորտ է բացում:
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում