Լրագրողների հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարում Միհրան Պողոսյանի դեպքի հետ կապված շոշափելի արդյունքներ տեսանելի չդարձան, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Շոշափելի առաջին արդյունքը՝ Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց, շոշափելի երկրորդ արդյունքը, որ նախապատրաստվում են նյութեր»:
Նկատառմանը, թե բազմիցս է եղել, երբ նյութեր են նախապատրաստվել, բայց ոչ մի արդյունք չենք տեսել: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե ձեզ թվում է, որ նյութերի նախապատրաստումը պետք է լինի հանձնարարականով, իսկ քրեական գործերը զուտ այն պատճառով, որ կա հասարակական ընկալում, պետք է մտնել դատարան, դա այդպես չէ»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե իր էլեկտրոնային հասցեին Դավիթ Հարությունյանը առաջարկություններ ստացե՞լ է, պատասխանեց, որ մեկ առաջարկ արդեն ստացել է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ