Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հակամարտությունը թափ է հավաքում. Независимая Газета

Մայիս 13,2016 12:02

Ռուսական Независимая Газета պարբերականը ծավալուն վերլուծական է հրապարակել, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Հոդվածի սկզբում պարբերականը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել 2016թ. մայիսի 16-ին՝ Վիեննայում։ Այս նախաձեռնությամբ հանդես էր եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, և նման հանդիպման կայացման դեպքում` դրան ներկա են լինելու նաև համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։

Մասնագետները խիստ կարևորում են բանակցությունների վերսկսումը, և Վիեննայի հանդիպումը դրական լուրջ քայլ կարող է համարվել։ Ռուսական պարերականը ներկայացնում է նաև 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած դեպքերը՝ ավելացնելով, որ թեև այժմ վերահաստատվել է հարաբերական հրադադարը, սակայն կողմերը մեղադրում են միմյանց այն խախտելու մեջ և շփման գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Հոդվածում մեջբերվում է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը, որn անդրադարձել էր ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև հնարավոր հանդիպմանը. «Մոսկվայում կողջունվի ցանկացած գործողություն, որը միտված է կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը»։

Ռուսական պարբերականի հոդվածի վերջին մասում նշվում է, որ բարդ է կողմերից կոնկրետ առաջընթաց ակնկալել, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները հակամարտության ամենակարևոր հարցի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ամբողջովին հակասում են միմյանց և որևէ մեկը պատրաստ չէ զիջումների գնալ այս հարցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031