Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Կոռուպցիայի դեմ պայքարը ամենեւին չի շաղկապվում Եվրամիության տված փողերի հետ

Մայիս 13,2016 11:53

«Ընտրական վեճերի կարգավորում» թեմայով փորձագիտական քննարկումից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարցին, թե հասարակության շրջանում հարց է առաջանում՝ նույն մարդիկ գտնվում են իշխանության մեջ տասնամյակներ շարունակ եւ կոռուպցիայի, մենաշնորհների վիճակն այնպիսին է, ինչպիսին կա, ինչո՞ւ պետք է իրապես քայլեր ձեռնարկվեն, եթե նախորդ տասնամյակում նման բան չի եղել:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ, որ նախորդ տասնամյակների ընթացքում ոչինչ չի արվել, կոռուպցիայի պայքարի աշխատանքը տարվում է: Վարչապետի հարցադրումը հետեւյալն է՝ մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք լրջագույն քայլեր են կատարում, ինչպես տարանջատել քաղաքացուն ծառայություններ մատուցող պետական ծառայողներից եւ այլն: Այդ բոլոր հարցերն ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին: Եվ այո՛, իրենք իրենց արդյունքը տալիս են, բայց այդ արդյունքը անմիջապես շոշափելի չէ:

Մենք շատ արագ ենք սովորում լավին եւ վատը, բնականաբար, մեր աչքին ավելի արագ է երեւում, դա լավ է: Բայց ասել, որ աշխատանք չի կատարվում, դա սխալ կլինի: Եթե վերլուծենք անգամ 2016 թվականի սկզբից ընդունված կառավարության որոշումները, դուք կտեսնեք, որ զգալի մասում հենց այդ ուղղությամբ քայլեր կատարված են: Այն, ինչ ասել է վարչապետը հետեւյալն է եղել՝ դա բավարար չէ, պետք են նաեւ այնպիսի քայլեր, որոնք թույլ են տալիս միանգամից տեսնել շոշափելի քայլեր, որովհետեւ ընդհանուր իրավիճակի բարելավումը տարեց տարի, ամսեամիս ճիշտ ուղղություն է, պետք է շարունակել եւ անհրաժեշտ են արմատական քայլեր»:

Հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի տեսնել այդ շոշափելի արդյունքները, նամանավանդ, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար 15 միլիոն, սակայն, եթե կոնկրետ արդյունք չգրանցվի, ապա այդ գումարը չի փոխանցվի:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կոռուպցիայի դեմ պայքարը ամենեւին չի շաղկապվում Եվրամիության տված փողերի հետ: Կոռուպցիայի դեմ պայքարը փող չի պահանջում, այն որոշ դեպքերում ուղղակի պահանջում է միգուցե ծայրահեղ կոշտ որոշումներ: Եվ վարչապետն ասաց, որ վարչապետն իր համար պատրաստել է որոշակի մոտեցումներ, սպասում է նաեւ հանրային արձագանքին ակտիվ քաղաքացիների, քաղաքական ուժերի, որպեսզի այդ փաթեթը ամբողջականացնի եւ կյանքի կոչի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031