2016թ. մայիսի 13-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում շրջանակային համագործակցության համաձայնագիր կստորագրվի Վրաստանի կառավարության և Սաուդյան Արաբիայի թագավորության միջև։ Այս մասին հաղորդում է Грузия Online լրատվականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերը նշված երկու երկրների միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվելու է առաջին անգամ և այն իրենից ներկայացնում է իրավական փաթեթ, որի վրա հետագայում կկառուցվի երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը։
Այս համաձայնագրով նախատեսվում է երկու երկրների համագործակցություն մի շարք ոլորտներում՝ մասնավորապես առևտրի և ներդրումների, շրջակա միջավայրի պահպանության, էներգետիկայի, մշակույթի ու կրթության և այլն։
Վրաստանի ԱԳՆ-ն համաձայնագիրը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Սաուդյան Արաբիայի թագավորության հետ հարաբերությունների խորացմանը և վերջին տարիներին այս ուղղությամբ կատարվել են մի շարք քայլեր։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու երկրներում համապատասխան օրենսդրությամբ կարգավորվող գործընթացների ավարտից հետո»։