Կոսովոյում մեկնարկեց շախմատի տղամարդկանց 17-րդ անհատական առաջնությունը:
Հայաստանի ութ մասնակիցները հաջող հանդես եկան առաջին տուրում: Գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը Սամվել Տեր-Սահակյանը եւ միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը առաջնությունն սկսեցին հաղթանակով, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի արեց:
Այսօր կայանալու է երկրորդ տուրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ