Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում լուրջ բախում է տեղի ունեցել Թուրքիայի զինված ուժերի և քրդական զինված ջոկատների միջև։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 6 զինծառայող, քրդական ջոկատների կորուստը կազմել է նույնպես 6 հոգի։ Ուշագրավ է, որ կողմերի միջև սկսված փոխհրաձգությունից մեկ ժամ անց, այդ տարածքում, ըստ թուրքական աղբյուրի՝ տեխնիկական խոտանի պատճառով, վայր է ընկել թուրքական ուղղաթիռ, որի անձնակազմի երկու զինծառայողները զոհվել են։ Այդպիսով Հաքքարիում թուրքական ԶՈւ-ն ունեցել է 8 կորուստ, ևս 8 զինծառայող էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո Թուրքիայի ԶՈւ-ն լրացուցիչ ուժեր է տեղափոխել ռազմական գործողությունների վայր։ Մասնավորապես Հաքքարի է ուղարկվել F-16 տեսակի ուղղաթիռ, անօդաչու թռչող սարք և մարդկային լրացուցիչ անձնակազմ։
Չուքուրջայի ռազմական բախման կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն, որով հաստատել է զոհերի մասին լուրերը, ինչպես նաև հաղորդել, որ Շըրնաքում ձեռնարկված գործողությունների արդյունքում Թուրքիայի ԶՈւ-ին հաջողվել է սպանել 15 քուրդ զինյալի։
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=Azr1EXGoTuo