Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. Ընտրական օրենսգրքի առկա իրավանորմերը ավելի են հստակեցվել

Մայիս 13,2016 10:59

ԵԱՀԿ-ն եւ արդարադատության նախարարությունը մայիսի 13-ին փորձագիտական քննարկում են կազմակերպել՝ «Ընտրական վեճերի կարգավորում» թեմայով: Մինչ քննարկման սկսվելը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Նա նշեց, որ քննարկման ընթացքում առանձնացված են մի խումբ հարցեր, որոնք վերաբերում են թե՛ բողոքարկման ինստիտուտին, թե՛ դիմումների եւ բողոքների քննարկման ընթացակարգին: Ըստ նրա, գործող ընտրական օրենսգիրքն ուներ բավական շատ իրավանորմեր, սակայն դրանցում եւս կլինեն որոշակի փոփոխություններ. «Կարծում եմ՝ այս քննարկումը լավ առիթ է քննարկել իրավակարգավորումները, պրակտիկան եւ նաեւ դրանց կատարելագործման վերաբերյալ լսելու տեսակետներ, մոտեցումներ եւ նաեւ նոր կարգավորումները, որոնք արդեն նախատեսվում են նախագծով»:

Տիգրան Մուկուչյանը ասաց, որ ընտրական օրենսգրքի առկա իրավանորմերը ավելի են հստակեցվել, ինչը, նրա կարծիքով, կնպաստի դիմում-բողոքների թե՛ ներկայացման հնարավորության առավել լիարժեք իրականացմանը, թե՛ նաեւ այդ դիմում-բողոքների քննարկման արդյունավետության բարձրացմանը:

Նկատառմանը, թե քաղաքացիական հասարակությունը համարում է, որ կիսազիջումներ են եղել, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ այդ հարցերը դուրս են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տիրույթից, քանի որ հանձնաժողովը ապաքաղաքական մարմին է հանդիսանում:

Հարցին, թե արդյոք այս նախագիծը կբացառի՞ ընտրակեղծիքները, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Հսկայական նորամուծություններ կան նախագծում, այդ ամենը արվում է այն հաշվով, որպեսզի ըստ էության, լիարժեք ծավալով բացառվի որեւէ մի կողմի ընտրակեղծարարության իրականացման հնարավորությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031