Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ:
Նշված տանից հրազենային և կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել նույն հասցեի բնակիչներ. 57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը: Իսկ մյուս վիրավորը Երևան քաղաքի Պապովի 58 տան բնակիչ, 25-ամյա Էդգար Մկրտչյանն է:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկում հայտնաբերել են նաև Պապովի 51 տան բնակիչ, 30-ամյա Հրաչյա Ֆալանջյանի դին:
Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ Հ. Ֆալանջյանն ու Է. Մկրտչյանը՝ զինված ատրճանակով ու դանակով, դիմակավորված, 2-րդ հարկի պատուհանը բացելու միջոցով մտել են Լ. Ավետիսյանի տուն և ատրճանակի ու դանակի սպառնալիքի տակ փորձել ավազակային հարձակում կատարել: Տանտերերը չվախենալով ճիվաղներից՝ դիմադրություն են ցույց տվել ու անգամ վիրավորված վիճակում կարողացել են վնասազերծել տականքներին: Նրանք հանցանքի վայր են ժամանել Mercedes մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում