Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան կի Մունի հետ։ Այս մասին հաղորդում է CNN Turk լրատվական կայքը։
Նախագահ Էրդողանի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որի ընթացքում Բան կի Մունը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովը կազմակերպելու համար։ Էրդողանն իր հերթին ասել էր, որ իր և Թուրքիայի համար պատիվ է նման մեծամասշտաբ գագաթնաժողով հյուրընկալելը։
Նախագահ Էրդողանը նշել է նաև, որ մայիսի 23-24-ին Ստամբուլում կայանալիք Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում քննարկել տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության վերաբերվող մի շարք հարցեր։
ՄԱԿ գլխավոր քարտուղարի և Թուրքիայի նախագահի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Սիրիական ճգնաժամին և Կիպրոսի խնդրին առնչվող մի շարք հարցեր։