Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են խմելու ջրից» ԵԽԽՎ-ի բանաձևի ընդունման առնչությամբ  

Մայիս 13,2016 10:37
paxstakan

Ադրբեջանական ԽՍՀ-ից Փախստականների Համագումարի Հայտարարությունը

Արդարացվեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի վատթարագույն մտավախությունները: Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը ընդունեց նպատակային հակահայկական բանաձև: Ու եթե մյուս բանաձևի կապակցությամբ՝ Բռնությունների ծավալում Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում”, շատերն ընդգծում են դրա մերժման փաստը, ապա մենք նշում ենք հեղինակավոր եվրոպական մարմնի կողմից դրա մշակման և օրակարգ մտցնելու հանգամանքը: Դրանով իսկ ցեղասպանության վերածված հայ երեխաների, կանանց, ծերուկների և տղամարդկանց զանգվածային սպանություններով ուղեկցվող ջարդերի ծավալումը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Նախիջևանում և ամբողջ Ադրբեջանական ԽՍՀ-ում հերթական անգամ օրինականության կարգ տրվեց և շարունակումը նորովի քաջալերվեց: Սույնով նորովի հաստատվեց, որ այն ամենը, ինչը կատարվեց նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում հայերի նկատմամբ 1988-92 թվականներին և ինչը շարունակվում է մինչ այսօր, լիովին համընկնում է այն իրողության հետ, ինչ տեղի ունեցավ մեկ դար առաջ հայերի նկատմամբ նախկին Օսմանյան կայսրության տարածքում, և ինչ շատ երկրներ և միջազգային կառույցներ ճանաչել են որպես ցեղասպանություն: Ինչ որ այսօր կատարվում է նախկին Օսմանյան կայսրության տարածքում հայերի (և ոչ միայն) նկատմամբ նո՛ւյն եղանակներով, նո՛ւյն անսահման դաժանությամբ, նու՛յն կեղծիքների կիրառմամբ, նու՛յն հանցավոր նպատակները հետապնդող բեմի հետևում գտնվող նու՛յն խաղացողների ղեկավարությամբ: Ամենակարևորն այն է, որ ինչ տեղի է ունեցել ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ոչ պատահական է, և ոչ տարերային: Այսօրվանից մենք ունենք բավարար հիմքեր իրերը կոչելու իրենց անուններով՝ տեղի ունեցող ոճրագործությունները կանխելու և ապագայում դրանց բացառելու նպատակով, համախմբելու համար աշխարհում բոլոր նրանց, ովքեր դեռ չեն կորցրել մարդկային կերպարը:

Այսպիսով, մենք մեղադրում ենք առաջին հերթին այսօրվա Եվրոպայի և աշխարհի առաջնորդ երկրների` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի կառավարություններին 1988 թվականից մինչ այսօր Արևմտյան Մերձկասպյան տարածքներից հայերի բնաջնջմանը, արտաքսմանը, սփռմանը նպատակաուղղված (երբեմն ակամա) իրականացվող գործողությունների խրախուսման, հրահրման, նախաձեռնման, առաջնորդման և հանցագործությունների կոծկելու մեջ:    Այդ նպատակով նրանք` ա) Արևմտյան Մերձկասպյան տարածքների բնիկ ժողովրդների (ինչպես նաև այլ, կրոնական և այլ խմբերի, շերտերի) իրավունքների վերականգման գործընթացի ընդհանուր խնդիրը փոխարինեցին “Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման” խնդրով, մինչդեռ 1988 թվականին արդիականացված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կազմում է Արևմտյան Մերձկասպյան տարածքների պետական կարգի խնդրի միայն մի փոքր մաս, մի իրավական հարց, որը պարբերաբար սրվում է արդեն մեկ դար շարունակ: Ադրբեջանական հանրապետության Ղարաբաղյան հակամարտության և դրա նմանակ բազմաթիվ խնդիրները Արևմտյան Մերձկասպյան տարածքներում հաստատված հնամենի, արևելյան տեսակի Բաքվի ռեժիմի և ժողովրդավարական իրավունքի բախման հետևանք են: Խնդրի հենց այս բնույթի և սրության մասին է վկայում այն, որ Ղարաբաղի կողմից իր իրավական կարգավիճակը բնակչության պատկերացումներին համապատասխանության բերելու առաջարկից հետո անմիջապես սկսվեց հայերի ոչնչացումը Ղարաբաղի սահմաններից հեռու՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլն: Նման միջադեպեր տեղի չեն ունեցել ԽՍՀՄ-մի ոչ մի տեղ: Աբխազիայի, Մերձդնեստրյան հանրապետության, Չեչնիայի նոր կարգավիճակի հավակնությունները չբերեցին աբխազների, ռուսների, չեչենների հալածանքների, առավել ևս սպանությունների համապատասխանորեն Թբիլիսիում, Քիշինևում, Մոսկվայում: Սոսկ միայն այդ փաստը մեծ տերություններից, միջազգային հանրության բոլոր կառույցներից պահանջում էր Արևմտյան Մերձկասպյան տարածքներում ծավալված դեպքերը գնահատելիս՝ դրսևորել կատարվածի հանդեպ առավել հանգամանալից, հստակ դիրքորոշում և մշակել առկա խնդիրների լուծման ուղիներ: Սակայն, ղեկավարվելով ընթացիկ քաղաքական նկատառումներով տերությունները որդեգրեցին այլ մոտեցումներ և անցում  “անջատողականության”, “տարածքների փոխանակման”, “տարածքային ամբողջականության” հայեցակարգերի, որոնց ընդունումը նրանց կողմից ի վերջո հանգեցրեց ցեղասպանության ծավալմանը, իսկ դրա կանխելու ջանքերը բերեցին լիարժեք պատերազմի:բ) Ադրբեջանի անկախության ճանաչումը իրականացվել է անտեսելով միջազգային իրավունքը, որը հանգեցրել է լիարժեք պատերազմի սանձազերծման և տարածաշրջանում ցեղասպանության իրագործման: ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին Օրենքը նախատեսում էր ընթացակարգեր, որոնց կատարումը նպատակաուղղված էր հատկապես հակամարտությունների կանխմանը: Այսպիսով, Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը պայմանավորված պետք է լիներ իր կողմից Օրենքի բոլոր պահանջների կատարմամբ, “դուրս գալու մասին” հանրաքվե անցկացնելու միջոցով և դրա արդյունքների ըստ հանրապետության կազմում եղած ինքնավարությունների (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ և Նախիջևանի ԻՍՍՀ) հաշվառումով, իսկ տարբեր ժողովրդների համախումբ բնակության վայրերում նախատեսվում էին առանձին լուծումներ այդ շրջանների համար: Այդ կանոնների խախտումը մեղսակից դարձրեց աշխարհի տերություններին ինչպես ընդդեմ հայերի հետագայում կատարված հանցագործություների, ջարդերի, բռնի տեղահանությունների և լիակատար ոչնչացման փորձերի մեջ, որոնք իրենց ամբողջությամբ կազմում են ցեղասպանության հանցագործություն, այնպես էլ այլ ժողովուրդների եւ սոցիալական խմբերի նկատմամբ:    գ) Ղարաբաղին ցեղասպանությունից փրկեցին ինքնապաշտպանության ուժերը: Փրկվեցին ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ Ադրբեջանի այլ շրջաններից փախած հայերի հարյուր հազարավոր կյանքեր: Միջազգային մամուլում այդ ինքնապաշտպանության ուժերը վերաորակավորվեցին որպես “ազգային-ազատագրական”, իսկ հետո “անջատողական” և ապա ավելի ծանր որակավորում տրվեց՝ “զավթողական”: Կիրառելով լավագույն կայսերական ավանդույթները՝ փոխվեցին դահիճի և զոհի տեղերը, դրանով է՛լ խթանվեց մինչ օրս շարունակվող արյունահեղությունը:   դ) Անգամ ռազմական գործողությունների դադարումից հետո, տարբեր երկրներում ջարդերից փրկված հայերին արգելվեց բնակվել այն  տարածքներում, որոնց հայ փախստականները համարում են ազատագրված (Բաքվի ռեժիմի ղեկավորվող ցեղասպան մեքենայից):

Փախստականների տեղավորման և օգնության համար պատասխանատու միջազգային կազմակերպությունները, Միջազգային Ճգնաժամային խումբը, առաջատար երկրների լիազորված ներկայացուցիչները արգելում են փախստականներին բնակվել ազատագրված շրջաններում, որը նրանց համար իրենց հայրենիքի միակ համեմատաբար անվտանգ տեղն եր: Ու այն միակ երկրի՝ Հայաստանի Հանրապետությունն վրա, որը այնտեղ բնակվածներին ինչ որ օգնություն էր տրամադրում, գործի դրված աննախադեպ ճնշումը ստիպելով նրան  հրաժարվել իր քայլերի ճնշող մասից (դրանում չի մնում ոչ մի կասկած Միջազգային Ճգնաժամային Խումբի փաստաթղթերի և ՀՀ կառավարության համապատասխան գործողությունների համադրելուց հետո): Այսպիսով, զրկելով հայերին հարազատ օջախներին, սովորական կենսակերպին, կայացած համայնքներին վերադառնալու հնարավորությունից առաջատար համաշխարհային տերությունները խթանել են հայերի հետագա տեղահանությունը Արևմտյան Մերձկասպյան տարածքներից (ի լրումն Բաքվի ռեժիմի կողմից արդեն իրականացրածի): ե) Փախստականների բնակության վայրերը օկուպացված Ճանաչելով խրախուսվում էր Բաքվի ռեժիմի կողմից շարունակվող ռազմական գործունեությունները սահմանի երկայնքով: Դրա շնորհիվ է, որ Բաքվի ռեժիմը պահպանում է սպանությունները և սպանությունների սպառնալիքը՝ որպես հայերի արտաքսման հիմնական գործիք: Հայերի նկատմամբ կիրառվող նման քաղաքականությունը անհնարին է դարձնում այդ տարածքներում նաև այլ ժողովուրդների եւ խմբերի բնակությունը, որոնք ստիպված են լքել իրենց բնակության վայրը:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, մենք գտնում ենք, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման ձգտող բոլոր մարդկանց, կազմակերպությունների, երկրների եւ համայնքների (լինի այդ Եվրոպայում կամ Ասիայում, Ամերիկայում կամ Ավստրալիայում) խնդիրն է՝1)   դատապարտել միջազգային նորմերի անտեսման կայսերական քաղաքականությունն ու մարդկանց և աշխարհի ճակատագրի խաղարկման կանոններն անկախ նրանից, թե ովքեր են դրա հեղինակները:2)  վերացնել ցեղասպանության ենթարկված, իրենց բնակության վայրերից տեղահանված Ադրբեջանական ԽՍՀ–ի հայ քաղաքացիների՝ Բաքվի ռեժիմի վերահսկողությունից դուրս գտնվող ազատագրված տարածքներում բնակվելու և բնականոն կյանք վարելու դեմ բոլոր սահմանափակումները, տրամադրել նրանց ամեն տեսակի օգնություն և աջակցություն: Դա կօգնի նաև բացահայտել հակամարտության բուն էությունը, Արևմտյան Կասպյան տարածքում պետաիրավական կառուցվածքի հարցը և դրա լուծման անհրաժեշտ միջոցները:3)  այն պայմաններում, երբ Բաքվի ռեժիմի հանդեպ միջազգային հանրության կողմից ունեցած վերապահումները աճում են կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, իրավիճակի կարգավորման համար համապատասխան քննարկումներ և համակարգված գործողություններ են անհրաժեշտ՝ խաղաղ և կառուցողական կյանքի ու համագործակցությանը ձգտող Արևմտյան Կասպյան տարածքի բոլոր ժողովուրդների միջև:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031