Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի կառավարության անդամները հայերին կապում են քուրդ ապստամբների հետ (Տեսանյութ). VOA

Մայիս 13,2016 08:27

Թուրքիայի երբեմնի հայաշատ քաղաքի՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցումը տեղի հայերին հույս ներշնչեց ապագայի հանդեպ, սակայն վերջին ամիսների պատերազմական գործողությունները տապալեցին այդ հույսերը:

Անցյալ տարի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերակառուցումը միավորել էր տեղի հայկական բնակչությանը և սփյուռքի ներկայացուցիչներին: Եկեղեցու վերակառուցումը Թուրքիայի հինավուրց հայկական համայնքը վերականգնելու հույս էր շատերի համար: Սակայն այդ հույսը մարեց, երբ Թուրքիայի կառավարությունը բռնագրավեց Սուրբ Կիրակոսը և վեց այլ եկեղեցիներ:

«Սուրբ Կիրակոս» հիմնադրամից Գաֆուր Թուրքայի խոսքերով, եկեղեցու բռնագրավումը նախկինի մութ հիշողություններ է արթնացնում:

«Օրենքն ասում է, որ մեր եկեղեցիները բռնագրավված են: Սակայն, երբ մենք այդ հարցը ուղղում ենք պետական մարմիններին, նրանք ասում են, որ դա այդպես չէ: Մենք նման իրավիճակում նախկինում եղել ենք: 1936 թվականին մեր ամբողջ գույքը մեզանից խլել էին և մենք մինչ այժմ պայքարում էինք դրանք վերադարձնելու համար: Այս ամենը մեզ անծանոթ չէ։ Մենք ընկճված ենք և վախեցած, քանի որ չգիտենք գալիքը»:

Բռնագրավումների շուրջ ծավալվող բանավեճը Դիարբեքիրի պատմական տարածքը վերականգնելու փորձերի վերջին ճիգերից է: Ցեղասպանությունից առաջ Դիարբեքիրը հայկական քաղաք է եղել։ Այսօր այստեղ հայ գրեթե չի մնացել և եկեղեցու վերակառուցումը խորհրդանշական դեր ուներ:

Սուրբ Կիրակոս եկեղեցին դարձել էր մի վայր, որտեղ հայերը, ում նախնիները մահմեդականություն էին ընդունել, կարողանում էին վերագտնել իրենց ինքնությունն ու հավատքը:

Կառավարության անդամները հայերին կապում են քուրդ ապստամբների հետ, իսկ երկրի անվտանգության ուժերի կողմից պատերին հակա-հայկական գրություններ են հայտնվել քաղաքով մեկ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031